
Հալեպի միջազգային օդանավակայանում չվերթները կվերսկսեն հունվարի 20-ին, հայտնել է Սիրիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը՝ նշելով, որ թռիչքները կվերականգնվեն հաստատված ժամանակացույցի համաձայն։ Որոշումը կայացվել է բոլոր անհրաժեշտ տեխնիկական ստուգումները կատարելուց և անվտանգության միջոցառումները գնահատելուց հետո։
Սիրիայի ժողովրդավարական ուժերի քրդական ջոկատների դեմ կառավարական զորքերի գործողության պատճառով Հալեպի միջազգային օդանավակայանում չվերթներ չեն իրականացվում վերջին 8 օրվա ընթացքում։
Տես նաև՝ Սիրիական բանակը մտել է քրդերի կողմից վերահսկվող տարածքներ