Օտարերկրացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերը` ՄԻՊ ուշադրության կենտրոնում

Հունվարի 15-ին Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Ռուբինա Լալայանը և ՄԻՊ աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչերը մասնացել են «Հնդիկ աշխատանքային միգրանտների մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում» զեկույցի քննարկմանը, որը կյանքի էր կոչվել «Արամինտա» կազմակերպության կողմից։

Հետազոտության նպատակն է ուսումնասիրել Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային փորձառությունները, խոցելիությունը և մարդու իրավունքների իրավիճակը։

Ռուբինա Լալայանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացված աշխատանքներն՝ ուղղված աշխատավայրերում մարդու իրավունքների խնդիրներին արձագանքմանը, խտրականության բացառմանը և օտարերկրացիների իրավունքների պաշտպանությանը։

Նա նշել է, որ Հայաստանում գտնվող օտարերկրացիների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվում է ՄԻՊ ուշադրության կենտրոնում և այդ համատեքստում պարբերաբար գործադրվում են բազմապիսի գործիքակազմեր։

Leave a Comment