Մահացել է «Առյուծ արքան» ֆիլմի ռեժիսոր Ռոջեր Ալերսը — Հայաստանի Հանրային Ռադիո

76 տարեկան հասակում մահացել է «Առյուծ արքան» ֆիլմի ռեժիսոր Ռոջեր Ալերսը։

Նրա ընկերը՝ պրոդյուսեր Դեյվ Բոսերտը, լուրը հայտնել է սոցիալական ցանցերում։

«Ես խորապես վշտացած եմ այն ​​լուրից, որ մեր ընկեր Ռոջեր Ալերսն անցել է իր հաջորդ ճանապարհորդությանը», — գրել է Բոսերտը։

Ալերսը ռեժիսոր, սցենարիստ և նկարիչ էր։

Նախկինում, Disney-ում աշխատելիս, նա մասնակցել է այնպիսի մուլտֆիլմերի ստեղծմանը, ինչպիսիք են «Ջրահարսը» (1989) և «Ալադինը» (1992)։

Leave a Comment