Այսօր հայկական բանակի կազմավորման 34-րդ տարեդարձն է — Հայաստանի Հանրային Ռադիո
Այսօր նշվում է հայկական բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշումն ընդունվել է 1992 թվականի հունվարի 28-ին։ Հայաստանի զինված ուժերի տոնը սահմանվել է 2001 թվականի հունվարի 6-ին` «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով։ 2002 թվականին օրենքում կատարված փոփոխություններով` այն ոչ աշխատանքային է։