10 քաղաքացի տեղափոխվել է մարզային և երևանյան բուժկենտրոններ․ մանրամասներ՝ շղթայական վթարի մասին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում զգոնության կոչ է արել եղանակային այս պայմաններում երթևեկող քաղաքացիներին՝ ներկայացնելով մանրամասներ շղթայական վթարի մասին։

«Հանրապետական շտապօգնության ծառայության Արագածոտնի մարզային կայանի բրիգադներն այսօր առավոտից աշխատում են գերծանրաբեռնված՝ օպերատիվ բուժօգնություն տրամադրելով Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից տուժածներին։

10 քաղաքացի տեղափոխվել է մարզային և երևանյան բուժկենտրոններ․ հիմա բուժզննման փուլում են, ունենք ծանր դեպքեր:

Եվս մեկ անգամ հորդորում եմ՝ պահպանեք անվտանգության կանոնները, պարտադիր ամրակապվեք, մինչև 7 տարեկան երեխաների դեպքում օգտագործեք car seat»,- գրել է նա:

Հունվարի 27-ին՝ ժամը 11։10-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Leave a Comment