Երկրի վիճակի մասին այսքան երկար դեռ չէին խոսել․ Թրամփը գերազանցում է սեփական ռեկորդը

Միացյալ Նահանգները հիմա ավելի լավ վիճակում է, ավելի հարուստ է, ուժեղ, անվտանգ, քան երբևէ, սա Ամերիկայի ոսկեդարն է․ այս կարծիքն ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Գերազանցելով սեփական ռեկորդը՝ նա նախօրեին 1 ժամ 47 րոպե տևողությամբ ելույթ ունեցավ․ երկրի վիճակի մասին Կոնգրեսում այսքան երկար դեռ չէին խոսել։ Նախօրեին տեղի ունեցածը՝ ԱՄՆ նախագահի սահմանադրական՝ երկրի վիճակի մասին … Read more

Վարչապետը եղել է Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Լեհաստան: Վարչապետ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում: Նիկոլ Փաշինյանը ամրոց-թանգարանի տնօրեն Մալգոժատա Օմինալովսկայի ուղեկցությամբ շրջայց է կատարել ցուցասրահներով, որտեղ ներկայացված են եղել թագավորական սենյակների, Լեհաստանի թագավորների անձնական իրերի հավաքածուները, կտավներ և այլ եվրոպական արվեստի գործեր: Ցուցասրահներից մեկում ներկայացված է եղել նաև Թերեզա Սահակյան» հիմնադրամի … Read more

Փաշինյանը գտավ իր հարցի պատասխանը․ թոշակները կբարձրանան 10 հազար դրամով

ՀՀ-ում կենսաթոշակները կբարձրանան, ինչն ազդելու է ինչպես նվազագույն, այնպես էլ հիմնարար թոշակների վրա: Կառավարությունը այս քայլը ներկայացնում է որպես տարեց քաղաքացիներին սոցիալական աջակցություն և կյանքի որակը բարելավելու միջոց, մինչդեռ որոշ քաղաքական ուժեր հարց են բարձրացնում դրա նպատակահարմարության ու ժամանակի ընտրության վերաբերյալ: Ընդդիմադիր քաղաքական գործիչներն այս քայլ դիտում են, որպես նախընտրական քայլ։ «Ապրիլի 1-ից Հայաստանի Հանարապետությունում … Read more

Տարածաշրջանում այլ ուժերի ներկայությունն անկայունության աղբյուր է․ Իրան-ԱՄՆ լարվածությունը հայ-իրանական հանդիպումների օրակարգում

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ընդունել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նա վերահաստատել է Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը՝ տարածաշրջանում անվտանգության պահպանման անհրաժեշտության վերաբերյալ։ Սուրեն Պապիկյանը կարևորել է Իրանի շուրջ ստեղծված թնջուկը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։ Թեհրանը, ի դեպ, պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է անհրաժեշտ քայլեր անելու՝ ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար։ Թեհրանը հաստատակամ է տարածաշրջանային իրադարձությունների … Read more

Փոփոխված ԸՕ 30 %-ը «փորձարկվելու» է 2026-ի ընտրություններում

2026-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջին անգամ «փորձարկվելու» են Ընտրական օրենսգրքում 2021-ի գարնանն արված փոփոխությունները։ Դրանց մի մասը  հունիսյան ընտրություններից առաջ սահմանում է խաղի նոր կանոններ ընտրապայքարին նախապատրաստվող քաղաքական ուժերի համար: Այդ կանոնների պահպանումը կարևոր է փետրվարի 6-ից  ի վեր, երբ ՀՀ նախագահը ստորագրեց խորհրդարանական ընտրությունների օրը նշանակելու որոշումը։ Այդ օրվանից ԸՕ դրույթների խախտումը քաղաքական ուժերի … Read more

Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Ռաիսա Մկրտչյանի ծննդյան օրը

ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանն այսօր նշում է ծննդյան 84-րդ տարեդարձը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են սիրված երգչուհուն՝ շնորհավորելու տարեդարձի կապակցությամբ: Նախարար Ժաննա Անդրեասյանը Ռաիսա Մկրտչյանին մաղթել է քաջառողջություն, անսպառ էներգիա և նորանոր ներշնչումներ: … Read more

Ընտրությունների հուսալի և վստահելի կազմակերպումը մնում է Կառավարության հիմնարար քաղաքական հանձնառությունը. Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ և ներառական կառավարման նպատակով» (ARTEMIS) ծրագրի շրջանակում անցկացվող միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում միջազգային կառույցների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, այլ հյուրեր: Բացման խոսքով հանդես են եկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա … Read more

Ուսանողները կերթևեկեն անվճար․Արմավիրում նոր սոցիալական ծրագիր է ներդրվում

Առաջիկա ամիսներին Արմավիր համայնքում նախատեսվում է ներդնել ուսանողական ավտոբուսներ, որոնք կունենան 3 երթուղի և առավոտյան ժամերին ուսանողներին կհասցնեն Երևան: Մինչ ծրագիրը գործնական փուլ կմտնի, ուսանողները դասերից չուշանալու համար ավելի վաղ են դուրս գալիս տնից, մի քանի տրանսպորտային միջոց փոխում, օգտվում տաքսիներից, որը լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է ընտանիքների համար: Ուսանողական ավտոբուսներ արդեն կան Մեծամոր ու Վաղարշապատ … Read more

Հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ է բացահայտվել․ 4 անձ ձերբակալվել է

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ են բացահայտել․ չորս անձ ձերբակալվել է, տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: ԱՄՆ իրավապահների հետ համագործակցությունը շարունակվում է՝ ենթադրյալ հանցավոր մեխանիզմի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու ուղղությամբ: Մանրամասները՝ տեսանյութում

Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության ընթացքին առնչվող հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Նախարար Պապիկյանը կարևորել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և … Read more