Նավթի գնաճը փոխո՞ւմ է պատերազմի տակտիկան. ի՞նչ են արձանագրում հակամարտող կողմերը

Իրանի դեմ պատերազմի 12-րդ օրը հակամարտող կողմերի փոխադարձ հարվածները շարունակվում են և՛ օդում, և՛ ծովում: Բանակացությունների մասին դեռևս խոսք չկա, թեև անուղղակի խոսակցություններ լսվում են: Օրինակ՝ Իրանն ԱՄՆ-ից երաշխիքներ է պահանջում բանակցություններ սկսելու համար՝ հաղորդում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։ Թեհրանը Վաշինգտոնից պահանջում է ապագայում չհարձակվելու երաշխիք, փոխհատուցում և միջուկային վառելիքի … Read more

Անհավանական շրջադարձ 2.5 տարվա ընթացքում․ Փաշինյանը՝ Ստրասբուրգում

Փարիզում Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին մասնակցելուց և բարձր մակարդակի հանդիպումներից հետո Հայաստանի վարչապետը մեկնել է Ստրասբուրգ, որտեղ ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանում։ Փաշինյանը խոսել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններից, ԵՄ հետ Հայաստանի հարաբերություններից և ակնկալիքներից, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունից։ Սա վարչապետի երկրորդ ելույթն է Եվրախորհրդարանում, առաջինը 2023 թվականին էր: Այս անգամ վարչապետն իր … Read more

Բոլոր քաղաքական ուժերը կգրանցվեն, եթե ներկայացնեն պահանջվող փաստաթղթերը․ ԿԸՀ նախագահ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է փետրվարի 7-ից Ընտրական օրենսգրքում ուժի մեջ մտած փոփոխությունները, որոնք գործարկվելու են  հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում։ Խաղի կանոնները, մասնավորապես, փոխվում են խորհրդարան մտնելու անցողիկ շեմին, նախընտրական հիմնադրամներին, կոալիցիաների ձևավորմանը վերաբերող դրույթներում։ ԿԸՀ նախագահը  հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող որևէ ուժի չգրանցման վտանգ չի տեսնում։ Գլխավոր նախապայմանը  … Read more

Հուսալիություն, կայունություն, անվտանգություն․ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ներկայացրել է մոդուլային ռեակտոր կառուցելու Հայաստանի որոշումը

Փարիզում ավարտվել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը։ Մասնակիցները խոսել են էլետրաէներգիայի արտադրության ծավալների և պահանջարկի ավելացումից, կարևորել իրական լուծումները էներգետիկ ինքնիշխանության ընդհանուր նպատակների առաջխաղացման համար։ Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ում՝ էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում, միջուկային էներգիայի մասնաբաժնի կրճատումը ռազմավարական սխալ էր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովի մասնակիցներին տեղեկացրել է, որ Հայաստանը որոշել է փոքր մոդուլային ռեակտորով … Read more

Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Եվրոպական խորհրդարանի «Ոսկե գրքում»

Ստրասբուրգում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը։ Հանդիպումից առաջ տեղի է ունեցել վարչապետի պաշտոնական դիմավորման արարողությունը, որից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Եվրոպական խորհրդարանի «Ոսկե գրքում»։ Ռոբերտա Մեցոլան ողջունել է ՀՀ վարչապետի այցը և նշել, որ այսօրվա հանդիպումն ու վարչապետ Փաշինյանի ելույթը կարևոր հնարավորություն են … Read more

Մերձավոր Արևելքում պատերազմի մասին տարածվում են արհեստական բանականությամբ ստեղծված կադրեր․ փորձագետը՝ նոր գործիքի ազդեցության մասին

Սոցիալական ցանցերը հեղեղված են Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի մասին տեսանյութերով։ Սակայն դրանց մի զգալի մասը ստեղծված են ԱԲ-ով։ Հակամարտության կողմերը դրանք օգտագործում են հակառակորդի դեմ տեղեկատվական պատերազմում։ Սակայն փորձագետները կարծում են, որ այդ մեթոդը արդյունավետ չէ։ Բանն այն է, որ Միացյալ Նահանգների և Իսրայելի ստեղծած տեսանյութերը թիրախային չեն, քանի որ հասանելի չեն Իրանում։ Իսկ իրանցիների … Read more

Առաջիկայում Ադրբեջանն ու Հայաստանը պայմանագիր կստորագրեն TRIPP-ի իրագործման վերաբերյալ․ Փաշինյան

Առաջիկայում Ադրբեջանն ու Հայաստանը պայմանագիր կստորագրեն TRIPP–ի իրագործման վերաբերյալ։ Նախագիծն այժմ բյուրեղացման փուլում է ՝ Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարաձությունների ու լարվածության աճի վերավբերյալ։ Արդեն 8 ամիս Հայաստան– Ադրբեջան սահմանին լիակատար խաղաղություն է հաստատված։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում առաջին … Read more

ԵԽ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանին վերջին օրերին մարդասիրական կարևորագույն միջանցք դառնալու համար

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան շնորհակալություն է հայտնել Հայաստանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Իրանում իրադարձությունների ֆոնին Եվրոպայի քաղաքացիների տարհանման հարցում օգնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մեցոլան ասել է Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ: «Վերջին օրերին Իրանի իրադարձությունների ֆոնին Հայաստանը մարդասիրական կարևորագույն միջանցք է դարձել: Ես ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել: Շնորհակալ եմ, … Read more