Իրանի դեմ պատերազմի 12-րդ օրը հակամարտող կողմերի փոխադարձ հարվածները շարունակվում են և՛ օդում, և՛ ծովում: Բանակացությունների մասին դեռևս խոսք չկա, թեև անուղղակի խոսակցություններ լսվում են: Օրինակ՝ Իրանն ԱՄՆ-ից երաշխիքներ է պահանջում բանակցություններ սկսելու համար՝ հաղորդում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։ Թեհրանը Վաշինգտոնից պահանջում է ապագայում չհարձակվելու երաշխիք, փոխհատուցում և միջուկային վառելիքի ամբողջական արտադրության ու վերահսկողության իրավունք։
Մարտի 10-ին Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին PBS News-ի հետ հարցազրույցում մերժել էր Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հնարավորությունը՝ ընգծելով, որ դիվանագիտական շփումներն օրակարգում չեն Միացյալ Նահանգների հետ «շատ դառը փորձի» պատճառով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ միակ համաձայնագիրը, որին Միացյալ Նահանգները պատրաստ է հասնելու Իրանի հետ, լիակատար կապիտուլյացիան է։