
Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու և նոր դիրքային բարելավումների մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կա հստակ քարտեզ և դե յուրե նշանակություն ունեցող գիծ։
«Կա հստակ սահմանագիծ և մենք գիտենք, թե որտեղ է Հայաստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների լիազորությունը», -ասել է նա: