Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի հիմնադրման 50-ամյակին նվիրված միջոցառմանը

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը մարտի 13-ին մասնակցել է Հայ բարեգործական ընդհանուր միության Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, հայտնում են Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից: Միջոցառման ներկա էին ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանը, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Ադրին Նազարյանը, ՀԲԸՄ կենտրոնական կառավարման խորհրդի, դպրոցի հոգաբարձուների խորհրդի և ղեկավար կազմի, ուսուցչական անձնակազմի, համայնքային … Read more

Meta-ն արհեստական ​​բանականության ներդրման պատճառով կարող է կրճատել իր աշխատուժի ավելի քան 20%-ը. Reuters

Ամերիկյան Meta տեխնոլոգիական կորպորացիան պատրաստվում է լայնածավալ կրճատումների՝ իր բիզնեսը արհեստական ​​բանականության (ԱԲ) տեխնոլոգիաներին հարմարեցնելու համար: Ընկերության աշխատուժը կարող է կրճատվել ավելի քան 20%-ով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին: Աղբյուրները հավելում են, որ առաջիկա կրճատումների ժամկետներն ու մասշտաբները դեռևս վերջնականապես չեն որոշվել: 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ ընկերությունում աշխատել է 79,000 մարդ: Անցած մեկ տարվա … Read more

Երիտասարդների ձայնը միջազգային հարթակում․ ՄԻՊ-ի երիտասարդ ներկայացուցիչը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդում

Մարտի 12-ին Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի կողմից ՄԻՊ հաստատությունների համար կազմակերպված բարձրաստիճան համաժողովում առաջին անգամ ելույթ է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ներկայացուցիչ Տիգրան Մանուկյանը․ հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրադենյակից։ Ստրասբուրգում անցկացված համաժողովին նա մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորած պատվիրակության կազմում՝ որպես … Read more

«Կապույտ մորուք»․ սիրո, վտանգի, գաղտնիքների մասին 9 կնոջ պատմություն՝ մյուզիքլի ժանրում

Երգի պետական թատրոնի բեմում հանդիսատեսը կհանդիպի նոր, հետաքրքիր մյուզիքլի՝ «Կապույտ մորուքի» հերոսների հետ։ Իրադարձությունները ծավալվում են 1600-ականների Փարիզում, որտեղ ապրում է Սատուրնինեն։ Նա համարձակ, ուժեղ աղջիկ է, որն անցնում է լուրջ փորձությունների միջով։ Ներկայացումը հին հեքիաթի ժամանակակից վերաշարադրում է և մտածված է մարդկային հարաբերությունների, արժեքների և գաղտնիքների մասին ամենախորը մտորումների համար։ Երգի պետական թատրոնի բեմում … Read more

Սևանի, Մարտունիի, Դիլիջանի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մարտի 14-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սևանի, Մարտունիի, Ճամբարակի, Դիլիջանի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Սիսիանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։  

Իրանը սպառնում է հարվածել Միացյալ Նահանգների հետ համագործակցող նավթային ընկերություններին

Իրանի իշխանությունները սպառնացել են Միացյալ Նահանգներին, որ եթե երկրի նավթային և այլ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներ սկսվեն, տարածաշրջանում ԱՄՆ-ի հետ համագործակցող նավթային ընկերությունների օբյեկտները կոչնչացվեն։ Իսլամական Հանրապետության ղեկավարության ներկայացուցիչը մարտի 14-ին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Press TV պետական ​​անգլալեզու հեռուստաալիքի եթերում։ Թեհրանի մեկնաբանությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել … Read more

Սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով

Հանրապետության տարածքում` Մարտի 14-ին, 17-ին՝ առանձին շրջաններում, 15-16-ին` շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 15-16-ին առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին` մերկասառույց։ Մարտի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։ Օդի … Read more

Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է

Հակակոռուպցիոն դատարանը որոշել է ևս մեկ ամսով երկարաձգել գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը։  Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։ Հոկտեմբերի 13-ին նրա մեղադրանքը փոփոխվել էր, ավելացվել է Քրեական օրենսգրքի … Read more

Պետդեպը 10 միլիոն դոլար է առաջարկում Իրանի նոր Գերագույն առաջնորդի մասին տեղեկատվության համար

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ 10 միլիոն դոլարի պարգևատրում կստարան նրանք, ովքեր տեղեկատվություն կտրամադրեն Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասին։ Հրապարակված ցուցակում ներառված է 10 անձ, որոնցից միայն վեցի անուններն են նշվում։ Հետախուզվողների թվում է նաև Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, որին ուրբաթ օրը տեսել են Թեհրանի կենտրոնում … Read more

Թուրքիան միջոցներ է ձեռնարկում Իրանի շուրջ հակամարտության մեջ չներքաշվելու համար․ Էրդողան

Թուրքիան պատրաստ է դիմակայել բոլոր սպառնալիքներին և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ Իրանի շուրջ հակամարտության մեջ չներքաշվելու համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում՝ Ռամադանի ավանդական իֆթարի ընթրիքի ժամանակ։ «Մենք ձեռնարկում ենք անվտանգության անհրաժեշտ միջոցներ այն սպառնալիքների դեմ, որոնք կապված են մեր օդային տարածքի խախտման հետ», — ասել է Էրդողանը՝ մեկնաբանելով Թուրքիայի օդային տարածքում … Read more