
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ 10 միլիոն դոլարի պարգևատրում կստարան նրանք, ովքեր տեղեկատվություն կտրամադրեն Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասին։
Հրապարակված ցուցակում ներառված է 10 անձ, որոնցից միայն վեցի անուններն են նշվում։ Հետախուզվողների թվում է նաև Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, որին ուրբաթ օրը տեսել են Թեհրանի կենտրոնում կայացած հանրահավաքի ժամանակ։
«Այս անձինք հրամաններ են արձակում և ղեկավարում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարբեր ստորաբաժանումները, որոնք պլանավորում, կազմակերպում և իրականացնում են ամբողջ աշխարհում ահաբեկչական հարձակումներ», — հայտարարել է Պետդեպարտամենտը։