
Ծովագնացության միջազգային կազմակերպությունը, որը ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն է և պատասխանատու է միջազգային առևտրային ծովային անվտանգության համար, կոչ է արել Պարսից ծոցում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ այնտեղ մնացած նավերը դուրս բերելու համար։
Մերձավոր Արևելքում պատերազմի կապակցությամբ Լոնդոնում հրավիրված երկօրյա արտակարգ բանակցություններից հետո կազմակերպությունը հայտարարել է, որ որպես «ժամանակավոր և անհետաձգելի միջոց» պետք է ստեղծվի «անվտանգ նավագնացության միջանցք»։
Նավագնացության միջանցքը պետք է «ապահովի առևտրային նավերի դուրս բերումը բարձր ռիսկի տարածքներից անվտանգ վայրեր», — ասվում է հայտարարության մեջ։