Իրանում հրթիռակոծությունների հետևանքով հայ է զոհվել — Հայաստանի Հանրային Ռադիո
Իրանի Սպահան քաղաքում հրթիռակոծությունների հետևանքով ազգությամբ հայ քաղաքացի է զոհվել՝ Սիմոնյան ազգանունով, հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը: Նշվում է, որ Արամ Ա կաթողիկոսը կապի մեջ է պատերազմական իրավիճակում գտնվող երկրների թեմերի պատասխանատուների հետ: Թեհրանի թեմից Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին տեղեկացրել են, որ վերջին օրերին Թեհրանն ու Սպահանը ենթարկվում են սաստիկ հրթիռակոծությունների: