
Կապան-Երևան-Կապան կանոնավոր չվերթերը վերսկսվում են մարտի 31-ից, ֆեյսբուքի իր էջում հայտնել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Երևան-Կապան-Երևան կանոնավոր ավիաչթվերթերի մեկնարկը տրվել է 2023 թվականի օգոստոսի 21-ից։ Չվերթերը իրականացվել են 17 ուղևորի համար նախատեսված L-410 UVP E20 ինքնաթիռով։
2025 թվականի հոկտեմբերի 27-ին որոշում էր կայացվել կասեցնել «ՆովԷյր» ավիաընկերության լիցենզիան վեց ամսով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 27-ը՝ պայմանավորված ավիաընկերության ինքնաթիռի պլանային տեխսպասարկումով։