Իրանը հայտնել է Էրդեկանում և Խոնդաբում միջուկային օբյեկտների վրա հարձակումների մասին

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտնել է, որ մարտի 27-ին ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների թիրախում են հայտնվել Էրդեկանի և Խոնդաբի միջուկային օբյեկտները: 

Էրդեկանում հարվածել են ուրանի հանքաքարի վերամշակման գործարանին, որն արտադրում է «դեղին կեկ» (yellowcake): Խոնդաբում թիրախավորվել է ծանր ջրի արտադրության համալիրը:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տվյալներով՝ հարձակումների հետևանքով զոհեր չկան, և ռադիոակտիվ նյութերի արտահոսք կամ շրջակա միջավայրի աղտոտման վտանգ չի գրանցվել:

Այս գործողությունները տեղի են ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հայտարարությունից ժամեր անց, որով նա նախազգուշացրել էր Իրանի դեմ ռազմական արշավի ընդլայնման և էսկալացիայի մասին: Մարտի 21-ին նմանատիպ հարձակման էր ենթարկվել նաև Նաթանզի ուրանի հարստացման համալիրը:

Leave a Comment