
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման օրը։ Եկեղեցիներում մատուցվում է տոնին նվիրված Սուրբ պատարագ, կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ։
Հայաստանի անկախության վերագտնումից հետո այս տոնը ձեռք բերեց եւ հոգեւոր, եւ աշխարհիկ բնույթ։
Պաշտոնապես այն հայտարարվեց Մայրության եւ գեղեցկության տոն։