Nutella-ի ամենաերկար ու ամենաբարձր ճանապարհորդությունը դեպի Լուսին

«Պատմության ամենամեծ անվճար գովազդը»․ այսպես են միջազգային լրատվամիջոցները որակում Nutella-ի տարայի անսպասելի հայտնվելը Արտեմիս II առաքելության ուղիղ հեռարձակման ժամանակ։

Երբ Օրիոն տիեզերանավը պետք է  է գերազանցեր 52 տարվա ռեկորդը եւ աստղագնացները պետք է հայտնվեին պատմության մեջ առաջին անգամ Երկրից առավելագույն հեռավորության վրա, այդ պահից չորս րոպե առաջ NASA-ի կայքում հեռարձակվող կադրում անսպասելիորեն հայտնվել է Nutella-ն։

Այս թռիչքի հեռարձակումը իրականացվում է ոչ միայն NASA-ի բոլոր հարթակներում, այլեւ Netflix, Apple TV, Amazon Prime, Hulu եւ այլ սթրիմինգային ծառայություններում։

Հեռարձակումը դիտում են միլիոնավոր մարդիկ։

«Մեզ համար մեծ պատիվ է ճանապարհորդել պատմության մեջ ցանկացած կրեմից ավելի հեռու 🚀 Մենք ժպիտների տարածումը նոր բարձունքի ենք հասցնում»,- գրեթե անմիջապես արձագանքել է շոկոլադե կրեմ արտադրող ընկերությունը՝ X-ում դնելով տեսագրության այդ պահը։

Leave a Comment