Ռուսաստանի վերադարձը «Եվրատեսիլ» տեսականորեն հնարավոր է․ մրցույթի ղեկավարի հայտարարությունը քննադատության ալիք է բարձրացրել

Ռուսաստանը տեսականորեն կարող է վերադառնալ «Եվրատեսիլ» երգի մրցույթ, եթե համապատասխանի Եվրոպական հեռարձակողների միության (EBU) անդամակցության կանոններին, բրիտանական LBC ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է «Եվրատեսիլի» տնօրեն Մարտին Գրինը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի հեռացումը մրցույթից պայմանավորված էր ոչ թե անմիջապես Ուկրաինայում պատերազմի փաստով, այլ ռուսական պետական հեռարձակող VGTRK-ի կարգավիճակի հետ կապված հարցերով։ Գրինը նշել է, որ EBU-ն չի … Read more

Հայաստանի քաղաքացիները որոշում կկայացնեն․ Մհեր Գրիգորյանը՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության մասին

Հայաստանը գիտակցում է, որ միաժամանակ չի կարող անդամակցել թե՛ Եվրոպական միությանը (ԵՄ), թե՛ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), իսկ նման անհրաժեշտության դեպքում համապատասխան որոշումը կընդունվի Հայաստանի քաղաքացիների կողմից, ՏԱՍՍ-ին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ ապագայում կարող է առաջանալ այդպիսի ընտրության անհրաժեշտություն, սակայն այս պահին նման հարց օրակարգում չկա։ «Մենք հստակ հասկանում ենք, որ … Read more

«Ընտրությունը՝ սեր». պրեմիերա՝ Գյումրիի պետական դրամատիկական թատրոնում

Գյումրիի պետական դրամատիկական թատրոնը հոբելյանական 160-րդ թատերաշրջանում հանդիսատեսին է ներկայացել ևս մեկ առաջնախաղով: «Ընտրությունը՝ սեր» ներկայացումը բեմադրված է ամերիկացի գրող Լեոնարդ Գերշի «Այդ ազատ թիթեռները» պիեսի հիման վրա։ Այն զգացմունքների ու կամքի հաղթանակի հուզիչ պատմություն է։ Ներկայացումը բեմադրել է թատրոնի դերասանուհի Նադեժդա Ավետիսյանը: Գյումրիի դրամատիկական թատրոնի Մհեր Մկրտչյան բեմում վերարտադրված է 70-ականների ամերիկյան միջավայրը: Փոքրիկ … Read more

Պուտինը մայիսի 19-ին պաշտոնական այց կկատարի Չինաստան — Հայաստանի Հանրային Ռադիո

Reuters Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը պաշտոնական այց կկատարի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրավերով, հայտնել է Կրեմլը։ Այցը համընկնում է Ռուսաստանի և Չինաստանի միջև Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի հետ։ Այցի շրջանակում երկու երկրների ղեկավարները կմասնակցեն նաև Ռուսաստան-Չինաստան մշակութային/համագործակցության տարիների (2026-2027) բացման պաշտոնական արարողությանը։ Կրեմլի հաղորդմամբ՝ Պուտինն ու … Read more

ՀՀ դեսպանությունը Գերմանիայում լրացուցիչ ընդունելություն է կազմակերպում անձնագրավորման դիմումների համար

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնից հայտնել են, որ ՀՀ քաղաքացիների անձնագրավորման դիմումների մեծ քանակով պայմանավորված՝ Գերմանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը ս.թ. մայիսի 18-ից հունիսի 18-ը կիրականցնի լրացուցիչ ընդունելություն։ Ժամանդրությունների ամրագրումները կշարունակվեն իրականացվել նույն եղանակով՝ բացառապես ՀՀ ԱԳՆ էլեկտրոնային համակարգի միջոցով՝ հետևյալ հղումով․ https://germany.mfa.am/hy/ Դեսպանություն պետք է ներկայանալ՝ անձնագրավորման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի առկայության դեպքում (ցանկը … Read more

Սպանվել է «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը. Թրամփ

ԱՄՆ զինվորականները, համագործակցելով Նիգերիայի զինվորականների հետ, սպանել են «Իսլամական պետություն» (ISIS) ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բիլալ ալ-Մայնուկիին, TruthSocial սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով՝ զինվորականները «կատարել են մանրակրկիտ պլանավորված և չափազանց բարդ գործողություն՝ աշխարհի ամենաակտիվ ահաբեկչին վերացնելու համար»։ Թրամփը ալ-Մայնուկիին անվանել է ISIS-ի «գլոբալ հիերարխիայի երկրորդ հրամանատարը»։ Նա «մտածել է, որ … Read more

ԿԳՄՍ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, 1919 թվականի մայիսի 16-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման առաջին իսկ տարում, Նախարարների խորհուրդը որոշում ընդունեց Երևանում համալսարան հիմնելու մասին։ Իր պետականությունը դժվարությամբ վերականգնած երկիրը, չնայած ծայրահեղ սուղ պայմաններին, իր առաջին իրավական ակտերից մեկով հիմնադրեց համալսարան։ Սրանում ամփոփված է … Read more

Էբոլայի նոր բռնկում Աֆրիկայում. Կոնգոյում 80 մարդ է մահացել

Աֆրիկայում Էբոլայի նոր բռնկում է արձանագրվել․ Աֆրիկայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (Africa CDC) տվյալներով՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գրանցվել է շուրջ 246 վարակման դեպք և 80 մահ։ Տվյալների համաձայն՝ դեպքերի մեծ մասն արձանագրվել է երկրի արևելյան Իտուրի նահանգի ոսկու հանքարդյունաբերական Մոնգվալու և Ռվամպարա բնակավայրերում, թեև Կոնգոյի իշխանությունները դեռ պաշտոնական հայտարարությամբ չեն հանդես եկել, գրում է … Read more

Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կգործարկվի

Երկկողմ զբոսաշրջության ծավալների աճին զուգահեռ, հուլիսից կմեկնարկի երկրորդ ավիափոխադրողի կողմից Երևան-Բուխարեստ ուղիղ չվերթների գործարկումը։ Այդ կապակցությամբ Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը դեսպանությունում հյուրընկալել է ռումինական «DAN AIR» ավիաընկերության գործադիր տնօրեն Մեթ Իան Դավիդին և հաղորդակցության ու մարքեթինգի մենեջեր Իրինա Ելենա Դրեգիչանուին, հայտնում են դեսպանությունից: Հանդիպմանը մասնակցել է նաև Ռումինիայի հայ գործարար խորհրդի ղեկավար Վահե Հովակիմյանը։ … Read more

ՀՀ ներկայացուցիչը ՄԱԿ-ում ընդգծել է դեպի ծով ելք չունեցող երկրների խոցելիությունը

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) հատուկ նիստին՝ «Էներգետիկ և մատակարարման հոսքերի պաշտպանության ապահովում» թեմայով, որը նվիրված էր գլոբալ զարգացման վրա միջազգային առևտրի, էներգետիկ և մատակարարման շղթաների վրա աճող անկայունության հետևանքներին։ Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի կենսական շահագրգռվածությունն իր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման հարցում՝ ընդգծելով … Read more