ՀՀ դեսպանությունը Գերմանիայում լրացուցիչ ընդունելություն է կազմակերպում անձնագրավորման դիմումների համար

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնից հայտնել են, որ ՀՀ քաղաքացիների անձնագրավորման դիմումների մեծ քանակով պայմանավորված՝ Գերմանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը ս.թ. մայիսի 18-ից հունիսի 18-ը կիրականցնի լրացուցիչ ընդունելություն։

Ժամանդրությունների ամրագրումները կշարունակվեն իրականացվել նույն եղանակով՝ բացառապես ՀՀ ԱԳՆ էլեկտրոնային համակարգի միջոցով՝ հետևյալ հղումով․ https://germany.mfa.am/hy/

Դեսպանություն պետք է ներկայանալ՝ անձնագրավորման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի առկայության դեպքում (ցանկը տես՝ https://germany.mfa.am/hy/passport/)։ Ոչ ամբողջական փաթեթին ընթացք չի տրվի։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Կեղծ տվյալներով ժամադրություններ ամրագրելը և հերթագրման համակարգը չարամտորեն ծանրաբեռնելը կհանգեցնի խիստ պատասխանատվության։

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ ամրագրված ժամադրությանը չներկայանալու պարագայում, անհրաժեշտ է նախապես՝ առնվազն 3 աշխատանքային օր առաջ, չեղարկել ամրագրումը՝ հնարավորություն տալով այլ քաղաքացիներին օգտագործել տվյալ ժամային պատուհանը։

Leave a Comment