Բացահայտվել է ՀՀ վարչապետի նկատմամբ սպանության նախապատրաստություն պլանավորած անձի ինքնությունը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների, այդ թվում՝ բազմաթիվ խուզարկությունների, շուրջ երկու տասնյակ հարցաքննությունների արդյունքում բացահայտվել է ՀՀ վարչապետի նկատմամբ սպանության նախապատրաստություն կատարած անձանցից մեկի ինքնությունը։ Մասնավորապես՝ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականից օտարերկրյա պետությունում բնակվող Մ․Մ․-ն … Read more

Միքայել Վարդանյանը 127 մլն. դրամի բժշկական սարքավորումներ է նվիրել Արյունաբանական կենտրոնին  

Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մանկական բաժանմունքը համալրվել է նորագույն բժշկական սարքավորումներով և անհրաժեշտ պարագաներով: Գերժամանակակից սարքերի կիրառության արդյունքում հնարավոր կլինի երեխաների շրջանում քաղցկեղի տարբեր տեսակները հայտնաբերել ավելի վաղ փուլում և իրականացնել առավել արդյունավետ բուժում: Սարքավորումների կիրառությունը հնարավորություն կտա Հայաստանում իրականացնել բազմաթիվ հետազոտություններ: Նվիրաբերված վերջին սերնդի բժշկական … Read more

Յուրաքանչյուր երեխա պետք է լինի լսված և պաշտպանված․ Անահիտ Մանասյանի ուղերձը երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հանդես է եկել ուղերձով։ Պաշտպանն ընդգծել է, որ յուրաքանչյուր երեխայի իրավունքների ապահովումը պետության և հասարակության առաջնային պարտավորությունն է, երեխաները պետք է պաշտպանված լինեն ընտանիքում, կրթական հաստատություններում և հասարակական կյանքում։ Նա կոչ է արել ստեղծել անվտանգ միջավայր և ապահովել նրանց լսված լինելու իրավունքը՝ մաղթելով խաղաղ … Read more

ԱՄՆ-ն հարվածել է իրանական օբյեկտներին, Իրանը պատասխանել է

Միացյալ Նահանգների և Իրանի զինված ուժերը հայտնել են տարածաշրջանում տեղի ունեցած նոր ռազմական միջադեպերի մասին։ Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ ամերիկյան կողմը հարվածներ է հասցրել իրանական մի քանի ռազմական օբյեկտների, ինչին ի պատասխան Թեհրանը թիրախավորել է ամերիկյան ուժերի կողմից օգտագործվող ավիաբազան։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) պարզաբանել է, որ ամերիկյան զինուժը «ինքնապաշտպանական հարվածներ» է հասցրել Իրանի Գորուկ շրջանում … Read more

Լիբանանում Իսրայելի առաջխաղացման ֆոնին նավթի գներն աճել են ավելի քան 2%-ով

Մերձավոր Արևելքում նոր բախումների պատճառով նավթի համաշխարհային գներն այսօր առավոտյան աճել են ավելի քան 2%-ով։ Իսրայելը հրամայել է իր զորքերին առաջ շարժվել Լիբանանի տարածքով՝ «Հեզբոլլահ» խմբավորման դեմ պայքարը շարունակելու համար։ Սա տեղի է ունեցել ուրբաթ օրը Վաշինգտոնում ԱՄՆ-ի կազմակերպած Իսրայել-Լիբանան խաղաղության բանակցություններից անմիջապես հետո և նվազեցրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի երկարաձգման սպասումները։ WTI … Read more

Ինչպե՞ս անցկացնել ամառային արձակուրդները. ԿԳՄՍ նախարարի առաջարկը սովորողներին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ամառային արձակուրդների մեկնարկի առթիվ, սովորողներին հորդորել է ժամանակն անցկացնել օգտակար ու բովանդակալից՝ կարդալով գրքեր, այցելելով պատմամշակութային վայրեր, կամավորական աշխատանքներ կատարելով և սահմանափակելով թվային սարքերի օգտագործումը՝ հօգուտ բակային խաղերի և իրական շփումների։ «Սիրելի սովորողներ, ամառային արձակուրդները սկսվում են։ Դրանք, իհարկե, հանգստանալու ժամանակ են, բայց առաջարկում եմ ամառային արձակուրդներին. — չմոռանալ գիրք կարդալ, … Read more

Հրդեհ Մեծ Մանթաշ գյուղի տներից մեկում — Հայաստանի Հանրային Ռադիո

Մայիսի 31-ին` ժամը 15։29-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մանթաշ գյուղի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքում այրվում է տուն, ներսում քաղաքացի կա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան սենյակներից մեկում՝ մոտ 20 քմ։ Ներսում հայտնաբերվել է … Read more

Երկրպագության համար դուրս են բերվել Էջմիածնում պահվող մասունքները

Մայիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ընդառաջ Արարատյան շաբաթվա տոնակատարությունների, հավատացյալների մխիթարության և երկրպագության համար դուրս դուրս էին բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը և Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը։

Ազատության հրապարակում ամփոփիչ հանրահավաք է անցկացրել «Հայաստան» դաշինքը

Այսօր Ազատության հրապարակում ամփոփիչ հանրահավաք է անցկացրել «Հայաստան» դաշինքը։ Հանրահավաքի ընթացքում ելույթ են ունեցել ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը և Արծվիկ Մինասյանը։ Հավաքի ավարտին ելույթ է ունեցել «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ Նա հայտարարել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների՝ Հայաստանին ուղղված հայտարարությունը փաստացի պահանջ է՝ հստակեցնել երկրի արտաքին քաղաքական … Read more