Մայր Աթոռը Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը դատապարտող հայտարարություն է տարածել

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտում է դեկտեմբերի 4-ին Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձերբակալումը և նրա նկատմամբ դատարանի կողմից կիրառված կալանավորումը, նշելով, որ մեղադրանքները մտացածին ու անհիմն են։ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները և վերականգնել նրանց … Read more

Արեւմտահայերէն լուրեր 05 Դեկտեմբեր. 2025 — Հայաստանի Հանրային Ռադիո

• Վարչապետը այս Կիրակի, 7 Դեկտեմբերին, Կիւմրիի Սուրբ Եօթ Վէրք եկեղեցւոյ մէջ պիտի մասնակցի սուրբ եւ անմահ պատարագի։ • Միացեալ Թագաւորութեան պաշտպանութեան հարցերով պետական նախարար Վերնոն Քոքեր Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիր այցելեց։ • Վիեննայի մէջ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներուն մէջ Հայաստանի Արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյեան շարք մը հանդիպումներ ունեցաւ պետական առաջնորդներու հետ։ • Դեսպան Մկրտչեան … Read more

Ռուսաստանում կարող են սահմավնել վեցժամյա աշխատանքային օր

Ռուսաստանում կարող են ներդնել վեցժամյա աշխատանքային օր։ Պետդումայում կարծում են, որ ավտոմատացումը թույլ է տալիս կրճատել աշխատանքային ժամանակը՝ առանց վնաս հասցնելու տնտեսությանը։ Ազատված ժամանակը, պատգամավորների կարծիքով, քաղաքացիները կարող են ուղղել անձնական հարաբերություններին, երեխաների դաստիարակությանը և որակավորման բարձրացմանը։ Նրանց համոզմամբ՝ նման նախաձեռնությունը կարող է բարելավել քաղաքացիների ֆինանսական դրությունը և բարձրացնել աշխատատեղերում արտադրողականությունը։ Քննարկումները Պետդումայում նոր չեն․ … Read more

ՆԱՏՕ-ն սկանդինավյան երկրների ուժերի ղեկավարումը կիրականացնի ամերիկյան Նորֆոլքի շտաբից

ՆԱՏՕ-ն Հյուսիսային Եվրոպայի երկրները միավորում է ԱՄՆ-ում տեղակայված Նորֆոլքի համատեղ ուժերի հրամանատարության ներքո՝ տրանսատլանտյան անվտանգությունը բարելավելու և դաշինքի դիրքերը հյուսիսում ամրապնդելու նպատակով, հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի համատեղ զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը։ Մինչ այս՝ ՆԱՏՕ-ն սկանդինավյան երկրների պաշտպանության պլանավորումն իրականացնում էր Նիդերլանդների Բրյունսյումում գտնվող շտաբից։ Reuters-ը հայտնում է, որ նոր կառուցվածքի համաձայն՝ Հյուսիսային Եվրոպայի … Read more

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հարցերը

Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարար, լորդ Վերնոն Ռոդնի Քոքերին և Հայաստանում բրիտանական առաջին ռեզիդենտ պաշտպանական կցորդ, մայոր Թոմաս Շորլանդ Բոլին: Հանդիպմանը ներկա էին նաև Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն ու Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա … Read more

Ամփոփվել են «Երիտասարդ գիտնականների վերապատրաստում արտասահմանում» մրցույթի 2025թ․ արդյունքները

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» անցկացրած մրցույթի նպատակն է հնարավորություն ընձեռել երիտասարդ գիտնականներին մասնակցելու իրենց ոլորտի նորարարական մեթոդների և մասնագիտական հմտությունների ձեռքբերմանն ուղղված դասընթացներին արտասահմանյան առաջատար գիտական կենտրոններում,  նպաստել ՀՀ գիտական արդյունքի որակի բարձրացմանը և միջազգայնացմանը։ Մրցույթի առաջին ենթածրագրով նախատեսվում է ֆինանսավորման տրամադրում երիտասարդ գիտնականներին արտասահմանյան գիտական կենտրոններում վերապատրաստման համար։ Այս ենթածրագրով շահառու են ճանաչվել Թամարա … Read more

ՄԹ պաշտպանության գծով պետնախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարար լորդ Վերնոն Ռոդնի Կոքերի գլխավորած պատվիրակությունը այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի, Մ. Թ.-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի և ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի ուղեկցությամբ, հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։ Նրանց … Read more

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կալանավորվեց երկու ամսով

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարել է քննիչի միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Նրանք մեղադրում են 2018-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում թմրամիջոց դնելու մեջ: Փաստաբան Արսեն Բաբայանը լրատվամիջոցների ասել է, որ խոսքը «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման մասնակիցների … Read more

Եվրոպական մի քանի երկրներ բոյկոտել են «Եվրատեսիլը» — Հայաստանի Հանրային Ռադիո

Իսրայելը կմասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Դրան ի պատասխան՝ Նիդերլանդները, Իռլանդիան, Իսպանիան եւ Սլովենիան հրաժարվել են մրցույթին մասնակցելուց, հայտնում է BBC-ին։ Այս երկրները կոչ էին անում հեռացնել Իսրայելը «Եվրատեսիլ»-ից Գազայում հումանիտար իրավիճակի համար, ինչպես նաեւ մրցույթի քվեարկության համակարգը մանիպուլացնելու կասկածների պատճառով։ Նրանք Եվրոպական հեռարձակողների  միությանը կոչ էին անում  Իսրայելի հարցով գաղտնի քվեարկություն անցկացնել, սակայն Ժնեւում անցկացված … Read more

ՄՍՇՊՀ-ն  ընդլայնում է համագործակցությունը Եգիպտոսի մրցակցային մարմնի հետ

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Եգիպտոսի մրցակցային մարմնի ղեկավար Մահմուդ Մոնթազը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել  մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության օրենսդրության կիրարկման և քաղաքականության ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Փարիզում, որտեղ երկու երկրների մրցակցային մարմինների ղեկավարները մասնակցում էին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) մրցակցության հարցերով 24-րդ … Read more