
ՆԱՏՕ-ն Հյուսիսային Եվրոպայի երկրները միավորում է ԱՄՆ-ում տեղակայված Նորֆոլքի համատեղ ուժերի հրամանատարության ներքո՝ տրանսատլանտյան անվտանգությունը բարելավելու և դաշինքի դիրքերը հյուսիսում ամրապնդելու նպատակով, հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի համատեղ զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը։
Մինչ այս՝ ՆԱՏՕ-ն սկանդինավյան երկրների պաշտպանության պլանավորումն իրականացնում էր Նիդերլանդների Բրյունսյումում գտնվող շտաբից։
Reuters-ը հայտնում է, որ նոր կառուցվածքի համաձայն՝ Հյուսիսային Եվրոպայի բոլոր երկրները պետք է ենթարկվեն ԱՄՆ Վիրջինիայի նահանգի Նորֆոլք նավահանգստում տեղակայված շտաբին, որը պլանավորում է Հյուսիսային Ատլանտիկայի պաշտպանության հարցերը։