
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտում է դեկտեմբերի 4-ին Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձերբակալումը և նրա նկատմամբ դատարանի կողմից կիրառված կալանավորումը, նշելով, որ մեղադրանքները մտացածին ու անհիմն են։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները և վերականգնել նրանց խախտված իրավունքները»,-ասված է հայտարարությունում։