Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի հետ

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 1-ին հանդիպել է Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վասիլիս Իկոնոմուի հետ: Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական հարաբերություններին եւ երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Վրաստանի իշխող կուսակցությունը դատական գործընթաց է սկսում BBC-ի դեմ

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախաքննություն է սկսել BBC-ի հրապարակած նյութի կապակցությամբ, որի համաձայն Վրաստանի իշխանություններն անցյալ տարի Թբիլիսիում ընդդիմության ցույցերը ճնշելու ժամանակ ենթադրաբար Առաջին համաշխարհային պատերազմի քիմիական զենք են օգտագործել։ Լրատվամիջոցը որպես աղբյուր նշում է մանկաբույժ Կոնստանտինե Չախունաշվիլիին, հատուկ հանձնարարությունների վարչության նախկին ղեկավար Լաշա Շերգելաշվիլիին և փորձագետ Քրիստոֆեր Հոլշտեգեին: Լաշա Շերգելաշվիլին նշել է, որ իր … Read more

Իսրայելի վարչապետը նախագահից ներում է խնդրում — Հայաստանի Հանրային Ռադիո

Բողոքի ցույց  դատարանի մուտքի մոտ «Կաշառակեր, դու դատարանից չե՛ս խուսափի», «Նեթանյահուի գործը չպե՛տք Է կարճվի»՝ ահա այսպիսի կարգախոսներով և պաստառներով են Թել Ավիվում իսրայելցիները դիմավորել դատարանի շենք ժամանած վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Վարչապետը նախագահ Իսահակ Հերցոգին դիմել Է ներում ստանալու խնդրանքով: Բենյամին Նեթանյահուն, որին ժողովուրդը նաև անվանում Է Բիբի՝ հայրենակիցներին հասցեագված ուղերձում բացատրել է իր քայլը: … Read more

Ռազմական համագործակցության դիվերսիֆիկացում․ պաշտպանության նախարարը Եգիպտոսում է

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում է։ Նա մասնակցել է Կահիրեում անցկացվող EDEX 2025 միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, ապա շրջել տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և հանդիպել ցուցահանդեսին մասնակցող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ EDEX-ը ռազմաարդյունաբերական ոլորտի միջազգային ցուցահանդես է, որտեղ ներկայացվում են պաշտպանական բնագավառում կիրառվող  նորագույն տեխնոլոգիաները, սարքավորումներն ու համակարգերը։ Դեկտեմբերի 1-ից 4-ը նախատեսված … Read more

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 01.12.2025 — Հայաստանի Հանրային Ռադիո

«Ռադիոլուր»-ի հիմնական թողարկումը. 01.12.2025 — Հայաստանի Հանրային Ռադիո Զուգահեռ հանդիպումներ Հայաստանում և Ադրբեջանում․ օրակարգերը տարբեր են, նպատակը՝ նույնը Ռազմական համագործակցության դիվերսիֆիկացում․ պաշտպանության նախարարը Եգիպտոսում է Համալիր միջոցառումներով խրախուսել ծնելիությունը․ փոփոխություններ նպաստի համակարգում Համաձայնության հասնելու լավ հնարավորություն կա․ … Read more

ՀԱԷԿ-ում տուրբոագրեգատների նորոգումը ավարտվել է ժամկետից շուտ, բլոկի հզորությունը լիովին վերականգնվել է

2025 թվականի նոյեմբերի 23-30-ը Հայկական ատոմային էլեկտրակայանում նախատեսված էր անցկացնել տուրբոագրեգատների պլանային միջին նորոգումը, որն իրականացվել է տուրբոագրեգատների հաջորդական անջատմամբ։ Նորոգման շրջանակում նախատեսվում էր բլոկի բեռնաթափում մինչև 215 ՄՎտ էլեկտրական հզորություն, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: ՀԱԷԿ-ի անձնակազմը նորոգման աշխատանքները իրականացրել է բարեխիղճ կերպով և բարձր արդյունավետությամբ, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել … Read more

Զուգահեռ հանդիպումներ Հայաստանում և Ադրբեջանում․ օրակարգերը տարբեր են, նպատակը՝ նույնը

Հայկական Գյումրի և ադրբեջանական Գաբալա քաղաքներում նույն օրը տեղի ունեցած հանդիպումները թեև տարբեր օրակարգեր ունեին,  բայց փոխկապակցված էին տարածաշրջանային ընդհանուր նպատակներով։ Նոյեմբերի 28-ին Գյումրիում հայ-թուրքական աշխատանքային խումբը քննարկում էր Գյումրի-Կարս երկաթգծի շահագործման հնարավորությունը։ Նույն օրը Ադրբեջանի Գաբալա քաղաքում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ քննարկում էր սահմանազատման գործընթացին առնչվող հարցեր։ Վերջին շրջանում Հայաստանի … Read more

Համաձայնության հասնելու լավ հնարավորություն կա․ Թրամփը՝ ռուս–ուկրաինական հակամարտության մասին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ֆլորիդայում ուկրաինական պատվիրակության հետ բանակցությունները համարել է շատ արդյունավետ։ Բայց նա նաև ասել է, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հետագայում ավելի շատ աշխատել և, որ կարևոր է ոչ միայն պատերազմի ավարտը, այլև երկարաժամկետ անվտանգության երաշխիքների հարցը։ Միջազգային մամուլը լայնորեն անդրադարձել է այս հանդիպմանը։ Շատ արդյունավետ էին բանակցությունները Ֆլորիդայում՝ փաստում է … Read more

Ռուսաստանում վաճառողներին արդեն վերադարձրել են ավելի քան 3000 բնակարան, որոնք վաճառվել էին «թոշակային սխեմաներով»

Ռուսաստանում վաճառողներին արդեն վերադարձվել է ավելի քան 3000 բնակարան, որոնք նախկինում վաճառվել էին «թոշակային սխեմաներով»։ Մասնագետների խոսքով՝ այդ գործարքների արդյունքում գումարները մնում էին վաճառողների մոտ, իսկ գնորդների նկատմամբ որոշ դեպքերում անգամ քրեական գործեր էին հարուցվում։Փորձագետները նշում են, որ մինչ իրավիճակը օրենսդրորեն չկարգավորվի, բնակարան գնելը ցանկալի է հետաձգել։ «Թոշակային սխեմաները» սովորաբար ենթադրում էին, որ բնակարանը վաճառվում … Read more

Ռուսաստանում հազարավոր Porsche ավտոմեքենաներ չեն գործարկվում խափանման պատճառով

Ռուսաստանում հազարավոր Porsche ավտոմեքենաների տերեր բողոքում են, որ մեքենաները չեն գործարկվում ծրագրային խափանման պատճառով։ Դիլերները խնդիրը բացատրում են կապի և հեռավոր սերվերների աշխատանքի խաթարումներով։ Խնդրի մասին հայտնել են Մոսկվայից, Կրասնոդարից  և այլ քաղաքներից։ Խափանումը հիմնականում կապված է մեքենաների անվտանգային համակարգի՝ иммобилайзер-ի և Porsche Connect ծառայության աշխատանքի սխալների հետ։ Որոշ դեպքերում մեքենան ցուցադրում է հաղորդագրություն՝ «Մեքենան … Read more