Փլուզման հետևանքով բեռնատարների մուտքը որոշ փողոցներ արգելվում է․ ՆԳՆ ոստիկանություն

Շիրակի 1/68 շենքում տեղի ունեցած փլուզման, ինչպես նաև շինության հետագա փլուզումը կանխելու և հնարավոր վտանգները նվազագույնի հասցնելու նպատակով բեռնատարների մուտքը ժամանակավորապես արգելվում է հետևյալ ուղղություններով․ Շիրակ-Արարատյան փողոցների խաչմերուկից դեպի Շիրակ-Շարուրի փողոցների խաչմերուկ (այդ թվում նաև՝ հետադարձ ուղղությամբ), Շենքի տեխնիկական վիճակից բխող հնարավոր ռիսկերից խուսափելու համար բեռնատարների վարորդներին հորդորում ենք նախապես շրջանցել Շիրակի փողոցը նաև՝ Շիրակ-Հյուսիս-Հարավ … Read more

«Եվրատեսիլ»-ը Իսրայելի վերաբերյալ «վճռորոշ» որոշում կկայացնի

«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները հինգշաբթի օրը Ժնևում կայանալիք «վճռորոշ» հանդիպման ընթացքում որոշելու են թույլատրե՞լ Իսրայելին մասնակցել մրցույթին, թե՞ ոչ, գրում է BBC-ին։ Իռլանդիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Սլովենիան արդեն հայտարարվել են, որ կբոյկոտեն մրցույթը, եթե Իսրայելը մասնակցի մրցույթին։ Գերմանիան նշել է, որ կհեռանա մրցույթից, եթե Իսրայելի մասնակցությունն արգելվի։ Քննարկումները հրավիրվել են այն բանից հետո, երբ Իսրայելի … Read more

Մոսկվայից հետո Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցով բանակցությունները կշարունակվեն Ֆլորիդայում

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հինգշաբթի օրը Մայամիում կհանդիպի Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ռուստեմ Ումերովի հետ, հաստատել է Սպիտակ տունը, գրում է BBC-ին։ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ երեքշաբթի օրը Մոսկվայում գրեթե 5 ժամ տևած Ուիթքով-Պուտին բանակցությունները, որոնց մասնակցել է նաև իր փեսան՝ Ջարեդ Քուշները, «բավականաչափ լավ» են անցել։ Նա հավելել է, որ … Read more

Արամ Ա կաթողիկոսը մասնակցել է Հռոմի պապի մատուցած սուրբ պատարագին

Հռոմի պապ Լևոն 14-րդը Լիբանան կատարած այցի ընթացքում հանդիպել է նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ Լիբանանի նախագահական նստավայրում։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Արամ Ա կաթողիկոսը ներկա է եղել նաև Հռոմի պապի մատուցմամբ Սուրբ և անմահ պատարագին, որին մոտ 100 հազար մարդ է մասնակցել։

Մոսկվա-Պուկետ չվերթն իրականացնող ինքնաթիռը շարժիչի բռնկումից հետո արտակարգ վայրէջք է կատարել

Մոսկվա-Պհուկետ չվերթն իրականացնող Red Wings ավիաընկերության ինքնաթիռը, որն աղետի ազդանշան էր տվել, վայրէջք է կատարել Դոմոդեդովո օդանավակայանում։ «Red Wings-ի օդանավը, որը նախկինում աղետի ազդանշան էր տվել շարժիչի հրդեհի պատճառով, հաջողությամբ վայրէջք է կատարել Դոմոդեդովո օդանավակայանում», — նշված է 112 տելեգրամյան ալիքում արված հրապարակման մեջ։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան։ Ինքնաթիռը թռիչք է կատարել ժամը 21:19-ին, … Read more

ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպմանը

Եզրափակելով միջոցառումները Բրյուսելում՝ նախարար Միրզոյանը մեկնել է Վիեննա, որտեղ դեկտեմբերի 4-5-ը կմասնակցի ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպմանը, հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։ Բրյուսելի օդանավակայանում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավյե Բետելի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ։

ՀՀ ԱԳ նախարարն այցելել է Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության համար գնված նոր շենք

Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության համար գնված նոր շենք, քննարկել իրականացվելիք անհրաժեշտ աշխատանքները։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից, ՀՀ կառավարության ջանքերով ընդլայնվում է ՀՀ ներկայացվածությունը, բարելավվում են դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության պայմանները:

Վաղ թե ուշ Ռուսաստանի նախագահը ստիպված կլինի փոխզիջման գնալ․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Վաղ թե ուշ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպված կլինի փոխել իր միտքը և հասկանալ, որ «ելք չկա», — չորեքշաբթի՝ դեկտեմբերի 3-ին, Բրյուսելում, պատասխանելով DW-ի հարցին, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Նա ասել է, որ Մոսկվային Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ երկխոսության մեջ համոզելու ամերիկյան հերթական փորձից հետո Կիևի գործընկերներն ու դաշնակիցները պետք է շարունակեն … Read more

Չփոխանցել անձնական կամ բանկային տվյալներ․ ԿԲ հորդորը քաղաքացիներին

ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ վերջերս կատարված զեղծարարությունների սխեմաներում հաճախորդներից գումար կորզելու նպատակով զեղծարարները ներկայացել են Կենտրոնական բանկի անունից և կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորել իրենց ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների։ ՀՀ ԿԲ-ից հայտնում են, որ ՀՀ կենտրոնական բանկը երբևէ նման հայտարարություններ և զանգեր չի իրականացնում, հաղորդագրություններ չի ուղարկում … Read more

Մեր գործընկերությունը Եվրոպական միության հետ զարգացել է աննախադեպ տեմպերով․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի գագաթաժողովի բացմանը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: «Ձերդ գերազանցություններ, հարգելի՛ գործընկերներ, Քաղաքացիական հասարակության հարգելի՛ ներկայացուցիչներ, Ինձ համար մեծ պատիվ է կրկին ելույթ ունենալ այս հարթակում: Երկու տարի առաջ այս նույն հարթակում ելույթիս ժամանակ Հարավային Կովկասը տարածաշրջան էր, որը բնութագրվում էր անորոշությամբ և անվտանգության … Read more