Արամ Ա կաթողիկոսը մասնակցել է Հռոմի պապի մատուցած սուրբ պատարագին

Հռոմի պապ Լևոն 14-րդը Լիբանան կատարած այցի ընթացքում հանդիպել է նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ Լիբանանի նախագահական նստավայրում։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Արամ Ա կաթողիկոսը ներկա է եղել նաև Հռոմի պապի մատուցմամբ Սուրբ և անմահ պատարագին, որին մոտ 100 հազար մարդ է մասնակցել։

Leave a Comment