
Շիրակի 1/68 շենքում տեղի ունեցած փլուզման, ինչպես նաև շինության հետագա փլուզումը կանխելու և հնարավոր վտանգները նվազագույնի հասցնելու նպատակով բեռնատարների մուտքը ժամանակավորապես արգելվում է հետևյալ ուղղություններով․
Շիրակ-Արարատյան փողոցների խաչմերուկից դեպի Շիրակ-Շարուրի փողոցների խաչմերուկ (այդ թվում նաև՝ հետադարձ ուղղությամբ),
Շենքի տեխնիկական վիճակից բխող հնարավոր ռիսկերից խուսափելու համար բեռնատարների վարորդներին հորդորում ենք նախապես շրջանցել Շիրակի փողոցը նաև՝
- Շիրակ-Հյուսիս-Հարավ ավտոմայրուղուց մուտք գործելիս,
- Արտաշիսյան-Բագրատունյաց փողոցների խաչմերուկից դեպի Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկ երթևեկելիս։
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից խնդրում են ցուցաբերել զգոնություն, պահպանել սահմանափակումները՝ ապահովելով տարածքի անվտանգությունը։