Մոսկվա-Պուկետ չվերթն իրականացնող ինքնաթիռը շարժիչի բռնկումից հետո արտակարգ վայրէջք է կատարել

Մոսկվա-Պհուկետ չվերթն իրականացնող Red Wings ավիաընկերության ինքնաթիռը, որն աղետի ազդանշան էր տվել, վայրէջք է կատարել Դոմոդեդովո օդանավակայանում։

«Red Wings-ի օդանավը, որը նախկինում աղետի ազդանշան էր տվել շարժիչի հրդեհի պատճառով, հաջողությամբ վայրէջք է կատարել Դոմոդեդովո օդանավակայանում», — նշված է 112 տելեգրամյան ալիքում արված հրապարակման մեջ։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան։

Ինքնաթիռը թռիչք է կատարել ժամը 21:19-ին, և կարճ ժամանակ անց շարժիչը բռնկվել է։ Օդաչուները աղետի ազդանշան են տվել և որոշել են վերադառնալ մեկնման օդանավակայան։

Ինքնաթիռը մեկ ժամ պտտվել է Մոսկվայի մարզի վրայով՝ այրելով վառելիքը։

Ինքնաթիռում ընդհանուր առմամբ 425 մարդ է եղել՝ 412 ուղևոր և 13 անձնակազմի անդամ։

Leave a Comment