«Դաժան բան եմ ասում, բայց այսուհետ որեւէ տեղեկատվություն հայ ռազմագերիների վերաբերյալ մենք կարող ենք ստանալ միայն այն ժամանակ, երբ որ Բաքուն դա կամենա». Նաիրա Զոհրաբյան

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով այսօրվանից Բաքվում «Կարմիր խաչի» գրասենյակի գործունեությունը դադարելու հետեւանքներին այսօր «Հայելի» ակումբում ասաց. «Այսօր պաշտոնապես Բաքվում փակվեց «Կարմիր խաչի» գրասենյակը: Դա նշանակում է, որ մենք այլեւս Բաքվի բերդում գտնվող, Բաքվում խոշտանգվող, Բաքվի ռազմական դատարանում ընթացող խայտառակ ֆարսից չենք կարող իմանալ որեւէ տեղեկություն մեր ռազմագերիների մասին, որովհետեւ միակ … Read more

Հայ գերիներին ազատ արձակելու փոխարեն Ադրբեջանը վտարում է միջազգային միակ մարդասիրական կազմակերպությանը. Սահակյան

NEWS.am-ը զրուցել է  Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ: -Երեկ տեղեկություն հրապարկվեց, որ Վիգեն Էուլջեքյանը շարունակում է հացադուլը և նրա կյանքը վտանգի տակ է: Որևէ տեղեկություն ունե՞ք այդ մասին: -Տեղեկությունները կցկտուր են: Եվ մենք ոչ մի հնարավորություն չունենք անաչառ տեղեկատվություն ստանալ  նրա  իրական վիճակի … Read more

Բաքվում ԿԽՄԿ-ն գործունեությունը կդադարեցնի սեպտեմբերի սկզբին – Live News

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ադրբեջանում գտնվող բյուրոն շուտով կդադարեցնի իր գործունեությունը։ ԿԽՄԿ-ի հասարակայնության հետ կապերի մասնագետ Աուրելի Լաչանն ադրբեջանական լրատվամիջոցին ասել է, որ կազմակերպությունն այժմ երկխոսություն է վարում ադրբեջանական կողմի հետ՝ միջազգային մարդասիրական իրավունքով պաշտպանված անձանց հետ կապված իր աշխատանքի ապագայի վերաբերյալ: Կոմիտեի ներկայացուցիչը չի բացահայտել այդ բանակցությունների մանրամասները։ Դեռևս գոստոսի 1-ին Ադրբեջանում ԿԽՄԿ … Read more

Վարչապետի խոսնակի վստահեցումները գերիների վերաբերյալ և Հովհաննես Իշխանյանի առարկությունները

Վարչապետի մամուլի քարտուղար, Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը Համացանցում անհեթեթության հասնող ենթադրություններ են շրջանառվում, թե իբր վարչապետ Փաշինյանը Վաշինգտոնում դեմ է արտահայտվել Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների կամ նրանց մի մասի վերադարձին։ Վարչապետը բազմիցս նշել է, որ ՀՀ ներկայացուցիչները տարբեր ձեւաչափերի իրենց հանդիպումներում շարունակաբար բարձրացնում են այդ հարցը եւ փնտրում լուծումներ։ ԱՄՆ … Read more

Ադրբեջանը փորձում է վերահսկել դատավարության ընթացքն ու արդյունքը․ ինչո՞ւ է  «Կարմիր խաչը» հեռացվում Ադրբեջանից` ըստ Արա Ղազարյանի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սեպտեմբերի սկզբին կդադարեցնի գործունեությունը Ադրբեջանում ։ Այդպիսով ադրբեջանական բանտերում գտնվող հայերի իրավունքների պաշտպանությունն ու նրանց հետ կոմունիկացիայի իրականացումը դառնալու է է՛լ ավելի խնդրահարույց․ Aravot.am-ի հետ զրույցում ասաց միջազգային քրեական իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։   «Կարմիր խաչը» չեզոք մարմին է․ իրենք այցելում են կալանավորներին, հանձնուքներ, նամակներ են փոխանցում։ Այսինքն, ոչ իրավական, այլ … Read more

Կարմիր Խաչի գործունեությունն Ադրբեջանում կավարտվի սեպտեմբերի սկզբին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը Ադրբեջանում կավարտվի սեպտեմբերի սկզբին, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը: Այսօր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԿԽՄԿ-ի ներկայացուցչության ղեկավար Դրագան Կոյիչին: Ըստ պաշտոնական Բաքվի՝ հանդիպմանը ընդգծվել է «ԿԽՄԿ-ի հետ փոխգործակցության շարունակականության կարևորությունը այս տարվա սեպտեմբերի սկզբին առաքելության գործունեության ավարտից հետո՝ կազմակերպության Ժնևում գործող գլխավոր գրասենյակի միջոցով»: Ադրբեջանում միջազգային … Read more

«Մի իշխանություն, որը պատրաստ է անել Ալիեւի կամ Էրդողանի ցանկացած խոսք, ինչպե՞ս կարող է Բաքվից մեր գերիների վերադարձի քայլ կատարել». Ռուզան Ստեփանյան

«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով խնդրին, որ երեկվանից հայտնի է դարձել, որ «Կարմիր Խաչը» այլեւս չի այցելի Բաքվում գտնվող մեր ռազմագերիներին՝ ասաց. «Դա շատ կարեւոր հարց է, թեպետ արդեն քանի ամիս խոսվում էր, որ Բաքուն ամեն ինչ անելու է, որպեսզի «Կարմիր խաչի» միջազգային գրասենյակն իրենց մոտ փակվի: Երեկ Հայաստանի գրասենյակից տեղեկացրին, … Read more

Առկա մեծաթիվ բարդություններին կգումարվի նաև Կարմիր Խաչի բացակայությունն Ադրբեջանում. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի ներկայացուցչության փակումը բավականին վտանգավոր է և դրանով մեծ հարված է հասցվելու ադրբեջանական բանտերում գտնվող հայերի իրավունքների պաշտպանությանն ու նրանց հետ կոմունիկացիայի իրականացմանը: Թեև Ադրբեջանը միշտ էլ խնդիրներ է առաջացրել միջազգային առաքելությունների աշխատանքում, այնուամենայնիվ, Կարմիր խաչը դժվարությունների … Read more

Կարմիր խաչը դադարեցրել է այցելությունները Բաքվում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցրել է այցելությունները Բաքվում գտնվող հայ ռազմագերիներին, ինչը խորը մտահոգություն է առաջացրել նրանց ընտանիքների շրջանում: Հարազատները նշում են, որ ԿԽՄԿ-ն միակ կազմակերպությունն է եղել, որը հնարավորություն է ունեցել ստուգել պահման պայմանները, բժշկական օգնություն ցուցաբերել, անհրաժեշտ իրեր փոխանցել և կապ ապահովել հարազատների հետ: Վերջին այցը տեղի է ունեցել հունիսին, իսկ հուլիսից այցը … Read more

Կարմիր Խաչից այլևս չեն այցելելու Բաքվում պահվող հայ գերիներին

Բաքվի բանտում պահվող հայ գերիների հարազատներին միջազգային Կարմիր խաչից փոխանցել են՝ այլևս չեն այցելելու գերիներին: «Մեզ՝ ընդհանուր բոլոր գերիների հարազատներին, ասել են, որ Կարմիր խաչը ընդհանրապես չի այցելելու, էլ հարաբերություն չունենք գերիների հետ», — «Ազատությանն» ասել է գերիներից մեկի հարազատը: Գերիների հարազատների շրջանում այս լուրը լուրջ մտահոգություն է առաջացրել, քանի որ Կարմիր խաչը միակ կառույցն էր, որ … Read more