Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը այս պահին գտնվում է Քննչական կոմիտեում, որտեղ նրան հարցաքննում են։
Տեղեկատվությունը հաստատել է նրա պաշտպան Մարինե Ֆարմանյանը։
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Հայր Ասողիկը հարցաքննվում է Մայր Աթոռից զարդերի ենթադրյալ անհետացման և Գեղարդի կորստի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակում։