Հայր Ասողիկին կանչել են Քննչական կոմիտե՝ «Մայր Աթոռից զարդերի ենթադրյալ անհետացման» հետ կապված հարցաքննության
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը այս պահին գտնվում է Քննչական կոմիտեում, որտեղ նրան հարցաքննում են։ Տեղեկատվությունը հաստատել է նրա պաշտպան Մարինե Ֆարմանյանը։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Հայր Ասողիկը հարցաքննվում է Մայր Աթոռից զարդերի ենթադրյալ անհետացման և Գեղարդի կորստի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակում։