Իր երեխաներին պաշտպանելիս Շաքիում ադրբեջանցի զինվորի կրակոցներից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի վիճակը կայուն է, դրական փոփոխություններ կան։ Շուտով վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի հիվանդասենյակ. լրագրողների հետ զրույցում հայտնել է Անիի քույրը՝ Արփի Ավետիսյանը։
Քույրը պատմում է, որ Անին գիտակցության է, նորմալ խոսում է։ Հարազատները տեսակցել են նրան։ Սպասվող հաջորդ վիրահատությունների մասին տեղեկություն դեռ չունեն։
Նշենք, որ Անիի ոտքը չի ամպուտացվի, բայց նրան սպասվումէ մի քանի ծանր վիրահատություն։
Կնոջ ազդրոսկրը ստացել է բեկորային ծանր կոտրվածք։ Վիրահատության ընթացքում ոտքից հեռացվել են մեծ քանակությամբ բեկորներ և ոսկորի փշրանքներ։ Առկա էր նաև անոթային վնասվածք և ծնկի շրջանի խնդիր։
Ադրբեջանցու կրակոցից Անին ձեռքի երեք մատները կորցրել է։