Եթե Ս․ Կարապետյանը հաջողի լուծել այս 2 խնդիրը, կալանքը կդառնա Փաշինյանի իշխանության գերեզմանափորը (տեսանյութ)

Հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է:   Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ։  

Հրատապ եթեր. Փաշինյանի նոր զիջումների գինը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է:   Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Հնարավոր է Շահրամանյանին կալանավորեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի Հանրապետության նախկին նախագահ Սամվել Շահրամանյանն արդեն երկրորդ անգամ ծանուցում է ստացել Հայաստանի Քննչական կոմիտե ներկայանալու վերաբերյալ։ Նա պետք է հարցաքննվի հունիսի 27-ին: Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ նրա հարցաքննությունները գնալով ինտենսիվանում են, և չի բացառվում, որ գործընթացն ավարտվի Շահրամանյանի կալանքով։ Հիշեցնենք, որ քննչական մարմինը քննություն է վարում 2023 … Read more

ՔՊ-ական նախկին թաղապետը կալանավորվել է

168.am-ի հավաստի տեղեկություններով` երեկ կալանավորվել է Շենգավիթի` արդեն նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը` ըստ լուրերի թաղապետարանի աշխատակիցներից մեկին ծեծելու համար։ Ռազմիկ Մկրտչյանը ՔՊ -ական ամենաերկար պաշտոնավարող վարչական շրջանի ղեկավարն էր, ով աշխատանքից ազատվել էր օրեր առաջ` ներթիմային ինչ-որ  «ռազբորկաների» արդյունքում։ Շենգավիթի վարչական շրջանի ղեկավարն էր` սկսած 2018թ-ից։ Փաստորեն ՔՊ-ի մոտ թաղապետ աշխատողների համար մարդ ծեծելը սովորական … Read more

Արզնիի համայնքապետը և 7 անձ ձերբակալվել են

Արզնիի հյուրատներից մեկում հունիսի 8-ին վիճաբանության մասնակիցների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, հնչել են կրակոցներ, 1 անձ ստացել է մարմնական վնասվածք: Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: 8 անձ ձերբակալվել է, այդ թվում՝ Արզնիի համայնքապետը: Նախաքննության ընթացքում նշանակվել են դատագենետիկական ու դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Նշենք, որ ըստ … Read more

Փաշինյանը հրահանգել է կալանավորել դաշնակցական Հրանտ Մարգարյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ընդդիմության, եկեղեցու, լրագրողների, առհասարակ՝ իրենց քննադատողների նկատմամբ ագրեսիվ տրամադրված իշխանությունը որոշել է իշխանափոխության ցանկացած քայլ խեղդել օրորոցում։ Որոշ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է գտնել իրավական ձեւակերպում եւ կալանավորել դաշնակցական Հրանտ Մարգարյանին՝ օրերս արված մի հայտարարության համար։ Օրեր առաջ Հրանտ Մարգարյանը ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Հոկտեմբերի … Read more

Չի բացառվում նաև, որ Շահրամանյանը կալանավորվի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում Արցախի Հանրապետության հանձնման, պատերազմի ժամանակ ցուցաբերած զինվորական պաշտոնեական անփութության, ինչպես նաև զենք-զինամթերք և սպառազինություն թշնամուն հանձնելու քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել է Արցախի պաշտպանության բանակի գնդապետ, «Եղնիկներ» զորամասի հրամանատար, «Արցախի հերոս» Կարեն Ջալավյանը՝ «Քյոխ»-ը։ ArmLur.am-ը հայտնել էր, որ վերջին մեկ ամսվա … Read more

Արդյո՞ք կձերբակալեն Էջմիածնի նախկին քաղաքապետի ամուսնուն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «էջմիածնի արդեն նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ընտանիքի շուրջ նոր զարգացումները անխուսափելի են։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ աղմկահարույց սպանության գործի վերաբերյալ իրավապահները խիստ կասկածներ ունեն Դիանա Գասպարյանի ամուսնու հետ կապված։ Ավելին՝ իրավապահ համակարգը այնպես է տրամադրված նախկին քաղաքապետի ամուսնու դեմ, որ չի բացառվում անգամ՝ նրան ձերբակալեն։ Հիշեցնենք, որ մարտի 25-ին իրավապահները … Read more

Լիլիթ Աղեկյանի մայրն ու քույրը լրագրողների հետ չեն շփվում, զանգերին չեն պատասխանում, տան դուռն էլ` միշտ փակ է

Հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանը մեկ ամսով կալանավորվել է։ Աղեկյանը գտնվում է Աբովյան ՔԿՀ-ում։ Գյումրեցի լրագրողին տեսակցության են գնացել ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորները, ինչպես նաև ՄԻՊ Անահիտ Մանասյանը, ով աշխատանքային այցով այսօր Գյումրիում էր։ Նշենք, որ Լիլիթ Աղեկյանի փաստաբանը` Զարուհի Փոստանջյանը, ով այս պահին այս գործում չունի ներգրավածություն հայտարարել է, որ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կատարվածը քաղաքական … Read more

Լրագրող Լիլիթ Աղեկյանին նվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններով

«Երեկ գիշեր Լիլիթ Աղեկյանին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ, նրան այցելել են պատգամավորներ»,- Oragir.News-ին այս մասին հայտնել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը, ով մինչև Լիլիթ Աղեկյանի աղմկոտ ձերբակալության օրը, հանդիսացել է վերջինիս շահերի պաշտպանը։ Նշենք, որ դատարանի որոշմամբ Աղեկյանին տրամադրել են հանրային պաշտպան, ով, ըստ Փոստանջյանի, չի պաշտպանում Լիլիթ Աղեկյանի շահերը։ «Ես իմ խոսքը արդեն ասել եմ … Read more