Երեկ ձերբակալված Արզնիի համայնքապետը այսօր ազատ է արձակվել – Live News

Արզնի համայնքի` երեկ ձերբակալված ղեկավար Ֆելիքս Միրզոևը այսօր ազատ է արձակվել։ Այս մասին հայտնեցին ՔԿ-ից։ Հիշեցնենք՝ հունիսի 8-ին, Կոտայքի մարզում վիճաբանություն և ծեծկռտուք է եղել, հնչել են կրակոցներ, 1 անձ ստացել է մարմնական վնասվածք: Տեղի ունեցած միջադեպի պատճառով Արզնիի համայնքապետը և 7 անձ ձերբակալվել էին։

Արզնիի համայնքապետը և 7 անձ ձերբակալվել են

Արզնիի հյուրատներից մեկում հունիսի 8-ին վիճաբանության մասնակիցների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, հնչել են կրակոցներ, 1 անձ ստացել է մարմնական վնասվածք: Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: 8 անձ ձերբակալվել է, այդ թվում՝ Արզնիի համայնքապետը: Նախաքննության ընթացքում նշանակվել են դատագենետիկական ու դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Նշենք, որ ըստ … Read more