Փարիզում կայացել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական պաշտպանական խորհրդակցություններ

Դեկտեմբերի 15-16-ը Փարիզում տեղի են ունեցել Հայաստան-Ֆրանսիա երկկողմ ռազմավարական պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։ Խորհրդակցությունների ընթացքում Լևոն Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարության տնօրինության նորանշանակ ղեկավար Գիյոմ Օլանիեի հետ, որից հետո պատվիրակությունների կազմով քննարկումներ են տեղի ունեցել … Read more

Երկուստեք կարևորվել է ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակներում բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացումը

Հոկտեմբերի 28-29-ը պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և ԳԴՀ պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Քրիստիան Շմիտի համանախագահությամբ անցկացվել են ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել ու ամփոփվել են 2025 թվականի ՀՀ-ԳԴՀ պաշտպանական համագործակցության արդյունքները, և համաձայնեցվել են 2026 թվականի ծրագրերը։ Կողմերը կարծիքներ են … Read more

Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանական գերատեսչությունների միջև ստորագրվել է համագործակցության 2026 թվականի ծրագիրը

Հոկտեմբերի 23-ին Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում տեղի են ունեցել ՀՀ-Հնդկաստան պաշտպանական խորհրդակցությունները՝ նախորդ տարի ձևավորված երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ձևաչափով։ Խորհրդակցությունները ղեկավարել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Վիշվեշ Նեգին։   Քննարկումներին մասնակցել է նաև Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և … Read more

Լևոն Այվազյանն ու ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության դիրեկտորատի տնօրենը բարձր են գնահատել գործընկերության մակարդակը

Հունիսի 3-5-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը համակարգող «Պլանավորման և վերանայման գործընթաց» փաստաթղթի կատարման ընթացքի գնահատման աշխատանքային խմբերի հերթական նիստը: Քննարկվել են փաստաթղթով նախատեսված գործընկերության նպատակների իրականացման ընթացքը, և ձևակերպվել են հետագա անելիքները: Աշխատանքային խմբերի նիստին մասնակցել են ՀՀ պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև այլ գերատեսչությունների և ՆԱՏՕ-ի համապատասխան … Read more