ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. Կապանի, Գորիսի, Մեղրու տարածաշրջաններում ձյուն է տեղում
ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Բերդ-Ճամբարակ (բուք), Լանջառ-Լուսաշող (բուք) և Բուժական-Արագյուղ ավտոճանապարհները: Նորավան-Լծեն-Տաթև, «Մեղրու սար» կոչվող հատվածը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Երասխ-Զանգակատուն (բուք), «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհները և Ոսկեպարի … Read more