Կյանքից վաղաժամ հեռացել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը՝ Լարիսա Մնացականյանը

«Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․ Սրտի խորը կսկիծով և ցավով տեղեկացնում ենք, որ եղբոր անօրեն, շինծու մեղադրանքներով բանտարկությանը չդիմանալով, Արցախի կարոտը սրտում կյանքից վաղաժամ հեռացել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը՝ Լարիսա Մնացականյանը։   Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական … Read more

Դիվանագիտական սկանդալ՝ Պրահայի և Կիևի միջև

Ուկրաինացի պաշտոնյաները քննադատում են Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Տոմիո Օկամուրայի՝ Կիևին սպառազինության մատակարարումները դադարեցնելու մասին հայտարարությունը։ Ուկրաինայի խորհրդարանի՝ Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը իր չեխ գործընկերոջը մեղադրել է ցինիզմի համար։ «Օկամուրայի ամանորյա ուղերձը տգիտության, ցինիզմի և մանիպուլյացիաների վառ դրսևորում էր։ Մեկ անգամ ևս վիրավորելով Ուկրաինային և ուկրաինացիներին՝ Օկամուրան խայտառակեց Չեխիան ու չեխերին, որոնք շարունակում … Read more

Վարդենիսում աղվեսը գյուղացու բակից գողացել է բադին․ Տեսանյութ ·

Վարդենիսում օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել։ Աղվեսը գյուղացու բակից գողացել է բադին։ Սակայն գյուղացիները նկատել են ու երբ փորձել են աղվեսի ձեռքից խլել բադին, աղվեսը թողել է բադի մարմինը, տանելով միայն գլուխը։ Գյուղացիները տեսանյութ տրամադրեցին և պատմեցին, որ սա առաջին դեպքը չէ։ Հատկապես ձմռան ամիսներին աղվեսներն ու գայլերը իջնում են գյուղեր ու վնասում ընտանի … Read more

«Վաշինգտոնի շահերը մեր տարածաշրջանում կարող են տուժել». Լարիջանի

Իրանի իշխանությունները դատապարտում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները՝ դրանք որակելով «ուղղակի միջամտություն իսլամական հանրապետության ներքին գործերին»։ «Թրամփը պետք է հստակ հասկանա, որ ամերիկյան միջամտությունը մեր ներքին խնդիրներին կարող է հանգեցնել ողջ տարածաշրջանում իրավիճակի սրմանը՝ հարվածի տակ դնելով ԱՄՆ շահերը»,-այսօր հայտարարել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ «Իսրայելցի պաշտոնյաների և Թրամփի մոտեցումները … Read more

Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Հունվարի 2-ին, ժամը 12։04-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ-ին բախվել են «Opel» … Read more

Ադրբեջանի նախագահի օգնական․ «Թրամփի վարչակազմը մեծ նվիրվածություն է ցուցադրել մեր խաղաղ օրակարգին»․ News.am

«Թրամփի վարչակազմը մեծ նվիրվածություն է ցուցադրել մեր խաղաղ օրակարգին»։ Այս մասին The Washington Times-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները մեծ ջանքեր են գործադրում խաղաղության ամրապնդման համար։ Բայց Կոնգրեսի որոշ անդամներ միանգամայն անհարկի և հակասություններ առաջացնող օրենսդրական ակտեր են ներկայացնում։ Ցավոք, Բայդենի և Բլինքենի վարչակազմում մենք ունեցել ենք … Read more

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Շվեյցարիայի հանգստավայրերից մեկում հրդեհի ժամանակ կյանքը կորցրածների ընտանիքներին

Հունվար 02,2026 13:24 «Մենք խորին ցավակցություն ենք հայտնում հունվարի 1-ին Կրան Մոնտանայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի ժամանակ կյանքը կորցրածների ընտանիքներին և սիրելիներին։ Մաղթում ենք վիրավորներին արագ ապաքինում և մեր համերաշխությունն ենք հայտնում այս վշտի պահին», – նշված է X-ում ՀՀ ԱԳՆ-ի էջում։ Հիշեցնենք՝ հունվարի 1-ի առավոտյան Շվեյցարիայի Ալպյան հայտնի լեռնադահուկային հանգստավայրերից մեկում՝ Կրան Մոնտանայում, ողբերգություն … Read more

Վրաստանում պլաստիկե որոշակի իրերի օգտագործման արգելք է սահմանվել

Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը տեղեկություն է տարածում որոշ պլաստմասսայից պատրաստված, սննդամթերքի հետ շփման համար նախատեսված իրերի օգտագործման արգելքի վերաբերյալ, որը ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։ «Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Վրաստանի կառավարությունը փոփոխություններ է կատարել 2022 թվականի հունիսի 8-ի №304 որոշման մեջ՝ «Սննդամթերքի հետ շփման համար նախատեսված … Read more

Բաքուն ՀՀ կառավարությունից բացի, նաև «հայ ժողովրդի հետ է խաղաղություն կառուցում». Հաջիև

Ադրբեջանը «խաղաղություն է կառուցում ոչ միայն Հայաստանի, այլև հայ ժողովդրի հետ», հայտարարել է այդ երկրի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Նա այս մասին խոսել է՝ անդրադառնալով Ադրբեջանի փորձերին՝ կարգավորել տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ: Հաջիևը նշել է նավթամթերքների արտահանումը Հայաստան և հացահատիկի տարանցման համար ստեղծված պայմանները: Ըստ Հաջիևի՝ սիմվոլիզմից բացի, կան իսկապես կարևոր աշխարհաքաղաքական նրբերանգներ։ Հայաստանում արդեն … Read more

Ադրբեջանն ու Հայաստանը աննկատ հեռանում են Մոսկվայից և մոտենում Վաշինգտոնին Թրամփի խաղաղության համաձայնագրից հետո․ The Washington Times

Թրամփի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը վերաձևավորում է Հարավային Կովկասը և առաջ է մղում ԱՄՆ ռազմավարական շահերը. գրել է The Washington Times-ը։ Օգոստոսին ստորագրված Վաշինգտոնյան համաձայնագրերը բացեցին կարևորագույն տրանսպորտային միջանցքներ և խորացրին ԱՄՆ գործընկերությունն այն տարածաշրջանում, որտեղ երկար ժամանակ գերիշխում էին Ռուսաստանը և Իրանը։ «Թրամփի վարչակազմը մեծ նվիրվածություն ցուցաբերեց մեր խաղաղության օրակարգին», … Read more