Շվեյցարիայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 40 զոհ, ավելի քան 100-ը վիրավոր

Շվեյցարիայում առնվազն 40 մարդ է զոհվել, 100-ից ավելին վիրավորվել՝ Կրան Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրի բարում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Ըստ պաշտոնական տվյալների, զոհերի շարքում օտարերկրացիներ կան, վիրավորների մեծ մասը ծանր վիճակում է։ Պայթյունը տեղի է ունեցել Le Constellation ակումբում՝ Նոր տարվա տոնակատարության ժամանակ, դրանից հետո տեղում մեծ հրդեհ է բռնկվել։ Թե որն է եղել պատճառը՝ դեռ … Read more

Բուլղարիան այսօրվանից անցնում է եվրոյի

Բուլղարիան այսօրվանից անցնում է եվրոյի՝ դառնալով եվրոգոտու 21-րդ անդամը։ Բալկանյան երկիրը իր ազգային արժույթին՝ լևին հրաժեշտ է տալիս Եվրամիությանը անդամակցելուց գրեթե 19 տարի անց։ Պատմական փոփոխությունը տեղի է ունենում երկրում շարունակվող քաղաքական ճգնաժամի պայմաններում։ Դեկտեմբերին՝ բողոքի ցույցերից հետո, կոալիցիոն կառավարությունը հրաժարական տվեց, առաջիկայում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Երևան-Երասխ ճանապարհին վթարի հետևանքով կա տուժած

Հունվարի 1-ին, ժամը 03։30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիսի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս … Read more

Բարձրահարկ շենքի բակում կնոջ մարմին է հայտնաբերվել. Shamshyan.com

Shamshyan.com.  Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակ 51/11 շենքի բակում դի կա։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 17-րդ հարկից կամ անզգուշաբար վայր … Read more

Հունվարի 1-ի խաղաղ առավոտը. նման տեսարան վաղուց չեմ հիշում. վարչապետ — MediaNews

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կեցավայրից տեսանյութ է հրապարակել՝ ասելով, որ նման առավոտ վաղուց չէր հիշում, քանի որ ձյունն իր հետ մաքրություն է բերում: Վերջինս հայտնել է, որ Հանրապետության հրապարակում շուրջ 22 հազար մարդ է եղել: Վարչապետը նաև նկատել է, որ տեղացիներն ավելի շատ են եղել, քան օտարերկրացիները: Նա նաև խոսել է այն քննադատությունների մասին, թե … Read more

Չի կարող այնպես լինել, որ խնդիրներ չլինեն. Փաշինյան

Հունվար 01,2026 12:51 Հանրապետության հրապարակում այս գիշեր Ամանորը դիմավորել է 21 հազար մարդ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հրապարակում հաջողված միջոցառում է եղել, ինքս անձամբ այնտեղ եմ եղել։ Սպասում էի, որ ավելի շատ օտարերկրացիներ պետք է լինեն, բայց ինձ համար անակնկալ էր, որ բազմաթիվ հայ ընտանիքներ կային։ Այսինքն մարդիկ … Read more

Հրդեհ՝ Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում․ զոհվել է առնվազն 10 մարդ

Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում Նոր տարվա երեկույթի ժամանակ բռնկված հրդեհը խլել է առնվազն 10 մարդու կյանք․ հայտնում է RT-ն։ Ըստ The Mirror-ի՝ ևս 10 մարդ այրվածքներ է ստացել։ Դեպքը տեղի է ունեցել բարում, որտեղ եղել է ավելի քան 100 այցելու։ Skу News-ի տվյալներով՝ հրդեհից առաջ պայթյուն է տեղի ունեցել։ Պատճառը դեռևս անհայտ է։  

Կամչատկայում գրանցվել է 5.1 մագնիտուդով երկրաշարժ

Կամչատկայում գրանցվել է 5.1 մագնիտուդով ստորջրյա երկրաշարժ, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։ «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ ծառայությունը հավելել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատկայից 214 կիլոմետր հեռավորության վրա, իսկ ցնցման խորությունը կազմել է մոտավորապես 3.8 կիլոմետր։

Լուծվել է տարածքային ամբողջականության վերականգնման հարցը, որը մեր գլխավոր նպատակն է եղել 30 տարի. Ալիև

«Մարտադաշտում արյուն թափելով և կորուստներ կրելով՝ մենք հասանք փառահեղ հաղթանակի և այն ամրապնդեցինք աշխարհի ամենահեղինակավոր վայրում՝ Ամերիկայի Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահի մասնակցությամբ»,- ինչպես հայտնում է APA-ն, Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա և Նոր տարվա կապակցությամբ իր ուղերձում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Այսպիսով, լուծվել է երկրի տարածքային ամբողջականության վերականգնման հարցը, որը մեր գլխավոր նպատակն է … Read more

Թրամփը նշել է, թե ԱՄՆ-ն համաշխարհային ռեկորդ է սահմանել

Հունվար 01,2026 12:13 «Միացյալ Նահանգները համաշխարհային ռեկորդ է սահմանել երկրում կատարված ներդրումների քանակով, և դա տրիլիոնավոր դոլարներով ավելի է, քան երկրորդ տեղում գտնվող Չինաստանը», – Truth սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Սա բացառապես սակագների և այն փաստի շնորհիվ է, որ եթե դուք ձեր արտադրանքը արտադրում եք ԱՄՆ-ում, սակագներ չկան։ Հետևաբար, մեր երկրում … Read more