![]()
Կա՞ այլ պետական շահ, քան Հայաստանի Հանրապետությանն է, որը դուք գերադասում եք ու պատրաստ եք, կամ ուզում եք սպասարկել: Այս մասին ԱԺ ամբիոնից ունեցած ելույթի ընթացքում հայտարարեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Ադրադառնալով Կառավարության անդամի երդման տեքստի շուրջ ընդդիմության քննադատություններին՝ Գալյանը ասաց. «Ընդդիմադիր պատգամավորիներից մեկն ասաց. «ՀՀ-ն բոլոր հայերի հայրենիքն է»: Մենք էլ ենք նույնը ասում: Իմ նախնիները սերում են Կիլիկիայից, ես ունեմ նաև պատմական հայրենիք, բայց ես գերադասում եմ իմ հայերինքը, որը Հայաստանի Հանրապետությունն է: Կա՞ այլ հայրենիք ձեզ համար, քան Հայաստանի Հանրապետությունը»:
Նախարարն ընդգծեց, որ որպես Կառավարության անդամ պատրաստ է սպասարկել միայն Հայաստանի Հանրապետության շահը:
Անդրադառնալով ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանի այն ելույթին, որ ՀՀ Սահամադրության նախաբանում ձևակերպված են համազգային նպատակները՝ Գալյանը ասաց. «Պարոն Վարդևանյան, որ գալիս եք ստորակետով իրարից անջատված նախադասությունները ամբիոնից հնչեցնում եք, չի նշանակում, որ Սահմանադրությունը նշում է համազգային նպատակները: Խնդրում եմ մի ասեք բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում»:
Գալյանը հիշեցրեց, որ առաջարկվող նախագիծը դեռ նախորդ Կառավարության որոշմամբ է հաստատվել ու ուղարկվել Ազգային ժողով:
«Սա բերել ենք հիմա, որ նմանատիպ բուռն քննարկում ունենանք ձեր հետ և պարզենք, թե ինչպիսի շահեր եք ցանկանում դուք սպասարկել: Ավելի լավ բան, քան պետական շահին սպսարկելը, Հայաստանի Հանրապետության ինքնությունը պաշտպանելը, ինքնիշխանությունը, հզորացումը, զարգացումը ապահովելը և պատասխանատվություն ունենալն ապագա սերունդների առջև՝ կա՞: Վստահ եմ, որ չկա»,-ասաց Գալյանը:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ