![]()
Ինչպես հայտնել ենք, Սյունիքի Ծավ բնակավայրի ջուրը ախտահարված է. լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերվել է սնդիկի բարձր պարունակություն:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով տեղեկատվությանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել:
«Հորդորում եմ այս ընթացքում խմելու և կենցաղային (սննդի լվացում, պատրաստում, լվացվել) նպատակներով օգտագործել միայն համայնքի կողմից տրամադրվող ջուրը կամ շշալցված տարբերակը:
Գանգատների՝ թուլություն, գլխացավ, սրտխառնոց, այտուցներ, ձեռքերի դող, մաշկի ցանավորում կամ ինքնազգացողության այլ վատթարացման դեպքում անհապաղ դիմել բժշկի»,- նշել է նա:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ