«Կարևոր է, որ Գյումրիում ընդդիմադիրներս կարողանանք մանդատները երկաթյա ամրությամբ պահել»․ Լիզա Գասպարյան

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քաղաքական թիմի՝ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ իրենց թիմի նկատմամբ իշխանության կողմից ճնշումներ եղել են դեռ մարտ ամսից, բայց իրենց մոտ վախ ընդհանրապես չկա։ «Վախ չկա ընդհանրապես, սրանից հետո էլ  «Քաղաքացիական պայմանագիրը» կամ կենտրոնական իշխանությունը կշարունակի էլի որևէ ձևով, ինչ-որ տեղ նիշա … Read more

Գյումրու ավագանին նոր անդամ ունի․ ո՞վ է նա

Քիչ առաջ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քաղաքական ուժի՝ «Մեր քաղաքը» խմբակցության ավագանու մանդատից հրաժարված, ՀՀԿ-ական Նարեկ Միրզոյանի մանդատը տրամադրեց ընտրացուցակի հաջորդ համարին՝ Արտակ Հովսեփյանին։ Հիշեցնենք, որ Գյումրու ավագանու վերջին նիստը չէր կայացել քվորում չլինելու պատճառով, նիստին չէին ներկայացել ինչպես 14 մանդատ ունեցող ՔՊ-ականները, այնպես էլ ընդդիմադիր Նարեկ Միրզոյանը։ Ընդդիմադիրներին մեկ … Read more

Ինչո՞ւ է մանդատից հրաժարվել Մարտուն Գրիգորյանի քաղաքական ուժի ավագանու անդամը․ «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավարի պարզաբանումը

Տեղեկացրել ենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քաղաքական ուժի՝ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամ, ՀՀԿ-ական Նարեկ Միրզոյանը հրաժարվել է Գյումրու ավագանու իր մանդատից։ Ո՞րն է պատճառը, կա՞ն ճնշումներ նրա նկատմամբ, ո՞ւմ դրդմամբ է վայր դրել մանդատը, արդյո՞ք սա կապված է երեք օր առաջ՝ նոյեմբերի 11-ին Գյումրու ավագանու նիստին չներկայացնելու հետ, երբ նրա բացակայության … Read more

Գյումրիում խառն են․ տապալված ավագանու նիստ՝ ոչ միայն ՔՊ-ականների, այլ ընդդիմադիր անդամներից մեկի բացակայության պատճառով

Տեղեկացրել ենք, որ Գյումրու ավագանու այսօրվա նիստը չկայացավ ՝ քվորում չլինելու պատճառով: Ավագանու 33 անդամներից, որոնցից երկուսը՝ Վարդան Ղուկասյանն ու ֆերմեր Տիգրան Ավագյանը կալանավորված են, ներկա էին 16-ը։ ՔՊ-ականները ողջ կազմով չէին եկել նիստի, չէր ներկայացել նաև ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քաղաքական ուժի՝ «Մեր քաղաքը» խմբակցության ավագանու անդամ, ՀՀԿ-ական Նարեկ Միրզոյանը։ Եթե նա ներկա լիներ, … Read more