Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճանները․ Լևոն Ազիզյան

Աստղագիտական ամռան նախօրեին՝ հունիսի 20-ին, սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները, գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +35․․․+37°C-ի։ Շոգ եղանակը պայմանավորված կլինի հարավ-արևմուտքից տաք օդային զանգվածների ներթափանցմամբ»-գրել է նա։

Արարատյան դաշտը հրաժեշտ տվեց այս գարնան վերջին բացասական ջերմաստիճաններին

Արարատյան դաշտը հրաժեշտ տվեց այս գարնան վերջին բացասական ջերմաստիճաններին: Գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա. Լևոն Ազիզյան

23 Փետրվարի, 2026 Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները, որոնց ազդեցությամբ Սենեգալում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 42°C, Մարոկկոյում՝ 35°C, իսկ Կանարյան կղզիներում՝ 33°C, շարժվում են դեպի Եվրոպա։ Սպասվում է, որ Ֆրանսիայում, Բենիլյուքսի երկրներում, Մեծ Բրիտանիայում, Ալպյան տարածաշրջանում, Գերմանիայում և Արևելյան Եվրոպայում կարձանագրվեն ձմեռային … Read more

Վարդենյանց լեռնանցքում ձնածածկույթի բարձրությունը գերազանցում է 2 մետրը. Լևոն Ազինյան

13 Փետրվարի, 2026 ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Վարդենյանց լեռնանցքի առանձին հատվածներում ձնածածկույթի բարձրությունը գերազանցում է 2 մետրը: Շնորհակալություն բնությանը մեզ նման պարգև ընծայելու համար Այսպիսի ձնածածկույթը ոչ միայն գեղատեսիլ բնապատկեր է ստեղծում, այլև կարևոր Է ջրային պաշարների ձևավորման համար»։

Հունվարին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով. Լևոն Ազիզյան – Live News

2025 թվականի հունվարին Սևանա լճի մակարդակը իջել է 3սմ-ով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ նշելով, որ դա տեղումների ազդեցության հետևանք է։ «2026 թվականի հունվարին լճի մակարդակը բարձրացել է 1սմ-ով, ընդ որում 2017 թվականից ի վեր առաջին անգամ է, որ լճի մակարդակը հունվարին ամսին գրանցում … Read more

Անսովոր կանաչ սառույց՝ Չեխիայի լճում. Լևոն Ազիզյան

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Անսովոր կանաչ սառույց՝ Չեխիայի լճում 2025 թվականի վերջում Հարավային Բոհեմիայում գտնվող Լիպնո լճում (Չեխիա) գրանցվել է անսովոր բնական երևույթ․ լճի մակերեսին ձևավորվել է կանաչ գույնի սառույց։ Այս երևույթը մանրակրկիտ փաստագրվել է Չեխիայի Գիտությունների ակադեմիայի Կենսաբանական կենտրոնի հիդրոկենսաբանների կողմից, որոնք նաև հավաքել և … Read more

Ցրտի բևեռում գրանցվել է դիտարկումների պատմության մեջ ամենատաք հունվարը․ Լևոն Ազիզյան

Փետրվար 01,2026 20:13 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը Օյմյակոնում, որն ավանդաբար կոչվում է Հյուսիսային կիսագնդի ցրտի բևեռ, անցյալ հունվարը ռեկորդային տաք է եղել. միջին ջերմաստիճանը կազմել է −37,2 °C է, ինչը 8,5 աստիճանով բարձր է կլիմայական նորմայից։ Ընդամենը 11 տարի պահանջվեց, որպեսզի նոր ռեկորդը գերազանցի նախորդը. 2015 թվականի հունվարին միջին … Read more

Փետրվար ամսվա երեք ամենանշանավոր աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը Փետրվար 2026․ Ամսվա երեք ամենանշանավոր աստղագիտական երևույթները Փետրվարի 1 — Լիալուսին «Ձյան Լուսին»Ամիսը սկսվում է լիալուսնով, որը հյուսիսային կիսագնդի ժողովուրդները անվանել են «Ձյան Լուսին»՝ փետրվարին բնորոշ առատ ձյան պատճառով։ Փետրվարի 17 — Արևի խավարման Կրակե օղակ։ Օղակաձև արևի խավարումը տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում … Read more

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». Ճանապարհը կարող է խոնավ թվալ, մինչդեռ իրականում՝ սառցակալած է

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը Վերջին օրերին Արարատյան դաշտում, ինչպես նաև հարակից նախալեռնային հատվածներում, ձևավորվել է դասական ձմեռային սինոպտիկական պատկեր՝ կայուն ջերմաստիճանային ինվերսիա, մառախուղ և գրեթե անփոփոխ ցածր ջերմաստիճան։ 🌡️ Ջերմաստիճանային ֆոնՕդի ջերմաստիճանի օրական ընթացքը այդ շրջաններում բավական թույլ է՝ ցերեկվա և գիշերվա ջերմաստիճանի տարբերությունը տատանվում է 4-6°C-ի սահմաններում։ Սա … Read more

Մի շարք շրջաններում դիտվող քամու ուժգնացումները և բուքը մինչև երեկո կդադարեն․ Լևոն Ազիզյան

24 Հունվարի, 2026 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լավ լուր․ Հանրապետության մի շարք շրջաններում վերջին երկու օրերին դիտվող քամու ուժգնացումները և բուքը դեպի երեկո աստիճանաբար կդադարեն։ Հունվարի 25-26-ին քամու առավելագույն պոռթկումները առանձին շրջաններում կկազմեն մինչև 12 մ/վ արագությամբ»։