Կլիմայական կանխատեսում․ վիճակագրությունն ավելի հուսալի է, քան սուպերհամակարգիչը․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը Կլիմայական կանխատեսում․ ինչու է վիճակագրությունն ավելի ճշգրիտ լինում, քան սուպերհամակարգիչը Երկարաժամկետ՝ սեզոնային եղանակային կանխատեսում կազմելիս գիտնականները ոչ այնքան նայում են արբանյակային քարտեզներին, որքան հետ են նայում դիտարկումների պատմությանը։ Երկարաժամկետ կանխատեսումների հիմքում ընկած է կլիմայական նորման՝ «ոսկե ստանդարտ», որի հետ համեմատվում են անգամ ամենահզոր սուպերհամակարգիչների հաշվարկները։ … Read more

2026-ի հունվարի 6–7-ին սպասվում է եզակի արեգակնային շքերթ՝ համեմատվող Բեթղեհեմի աստղի հետ

2026 թվականի հունվարի 6–7-ի գիշերը սպասվում է բացառիկ աստղագիտական երևույթ՝ Արեգակի, Վեներայի և Մարսի գրեթե կատարյալ համադրություն մեկ գծի վրա, որը հաջորդ անգամ հնարավոր կլինի դիտել միայն 23-րդ դարում։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի փոխանցմամբ՝ նման հազվագյուտ համընկնումը մասնագետների կողմից փոխաբերականորեն համեմատվում է Բեթղեհեմի աստղի հետ և ունի նաև բացառիկ օրացուցային համընկնում՝ … Read more

Կենցաղային տվիչները չեն չափում շրջակա միջավայրի ֆոնային օդի որակը․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը Մթնոլորտային օդի որակի «թվերի» թակարդը Վերջին շրջանում լայն տարածում է ստացել օդի որակի կենցաղային տվիչների (sensor) գնումը տարբեր կայքերից և դրանց տեղադրումը ամենաանսպասելի վայրերում․ տնային գազի կաթսաների ծխատարների մոտ, ավտոկայանատեղիներում, պատշգամբներում, որտեղ պարբերաբար ծխում են,  խոհանոցների կամ բուխարիների հարևանությամբ։ Արդյունքում ստացվում են չափազանց բարձր և … Read more