Ինչու են Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանին հրավիրել Քննչական կոմիտե – Live News

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանին հրավիրել են Քննչական կոմիտե։ Լուրը հաստատել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։ Վահե Բեգոյանը ֆեսբուքյան իր էջում անդրադառնալով թեմային՝ գրել է, որ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը քննչական է կանչվել «Գեղարդի վաճառքի» գործով։ Այլ մանրամասներ հայտնի չէ։

Տաշիրի համայնքային ոստիկաններն ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել. պատճառվել է մոտ 55 մլն դրամի վնաս

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունում և Տաշիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Լոռու մարզի Սարատովկա գյուղի գյուղատնտեսական նշանակության հողատարածքում ապօրինի շահագործվում է տորֆի հանքավայր։ Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց և անցած տարվա դեկտեմբերի 30-ին Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հատկանիշներով։ … Read more

Համայնքային ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հունվարի 9-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում ամուսինը սպառնալիքներ և հայհոյանքներ է հնչեցրել իր և մոր հասցեին։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նշված վայրում 35-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են Նոր Նորքի բաժին: Ձեռնարկված … Read more

Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվեց սահմանային անցակետում

Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի և Ագարակի սահմանային վերահսկողության բաժանմունքի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 12-ին սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և Մեղրիի բաժին են տեղափոխել օտարերկրյա քաղաքացի 44-ամյա մի տղամարդու: Նա 2024 թվականի փետրվարի 24-ից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։

Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նուբարաշենի փողոցի 34-ամյա բնակիչը թմրանյութեր է իրացնում։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նա հունվարի 12-ին Արամ Խաչատրյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թմրանյութի նմանվող ընդհանուր 30,55 գրամ զանգվածով փաթեթներ և 2,95 գրամ նույն զանգվածով կաթուցիչ։ Պարզվել … Read more

Հայաստանում թոշակների բարձրացումը ծայրահեղ անհրաժեշտություն է․ իշխանությունը խոստումներ է տալիս ու չի կատարում. Մեսրոպ Առաքելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար  Մեսրոպ Առաքելյանը – Պարո՛ն Առաքելյան, վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը հաճախ է անդրադառնում կենսաթոշակների խնդրին, այս տարվա գործադիրի առաջին նիստի ժամանակ ևս նա խոսել է այդ թեմայի վերաբերյալ, նշելով, որ «եթե 20 հազար դրամով բարձրացնենք թոշակը, նույն թոշակառուի խնդիրները, միևնույն … Read more

2018-ից հետո կալանքների թիվը Հայաստանում կրկնապատկվել է

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի դեմ ներկայացված բողոքը. դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ դատարանը որոշեց՝ Արշակ Սրբազանը կմնա կալանքի տակ։ Սա մեկ գործ է։ Բայց արդյոք մեկ դե՞պք է։ 2018 թվականի համեմատ՝ 2025-ին Հայաստանում կալանքի միջնորդությունների թիվը կրկնապատկվել է։ Չնայած օրենքով նախատեսված այլընտրանքներին՝ տնային կալանք, վարչական հսկողություն, գրավ, կալանքը շարունակում է մնալ դատարանների … Read more

Սամվել Կարապետյանին բուժօգնություն չցուցաբերած անձանց դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել․ փաստաբան

Գործարար և բարերար Սամվել Կարապետյանը, գտնվելով տնային կալանքի տակ, անցել է բժշկական հետազոտություն, և պարզվել է, որ նա ունի հետանցումային շրջանի երկկողմանի թոքաբորբ։ Այս մասին հունվարի 13-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Նա բացատրել է, որ հիվանդությունն ախտորոշվել է մոտ երկու ամիս առաջ։ «Այսինքն՝ Կարապետյանը այդ վիճակով գտնվել է քրեակատարողական հիմնարկում և նրա հիվանդությունը ախտորոշված ​​չէ։ Կարապետյանից այս կապակցությամբ ոչ մի բողոք չի ստացվել։ Ավելին, պատասխանատու պաշտոնյաները վստահեցրել են, որ մեր պաշտպանյալը առողջական խնդիրներ չունի։ Այս գործողությունը մոտ է հանցավոր անգործության», – ընդգծել է Վարդևանյանը։ Փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտնել է, որ Կարապետյանը հիվանդացել է պահման ոչ բավարար պայմանների հետևանքով․ գործարարն իր փաստաբաններին ասել է, որ խցում ցուրտ է։ Սակայն այդ խնդիրը լուծելու համար ոչինչ չի ձեռնարկվել, պարզաբանել է նա։ Մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել այն պատասխանատու անձանց դեմ, որոնք պետք է բժշկական օգնություն ցուցաբերեին գործարար … Read more

53 քննիչներից բաղկացած քննչական խումբը որևէ գործողություն Սամվել Կարապետյանի մասնակցությամբ չի կատարել․ փաստաբան

Այո, 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը որևէ գործողություն Սամվել Կարապետյանի մասնակցությամբ չի կատարել: Հարց է առաջանում, եթե քրեական վարույթ հարուցում եք, մարդուն մեղադրանք եք առաջակում՝ պետք է գիտակցեք չէ, որ անձն անմեղ է, քանի դեռ հակառակն օրինական ուժի մեջ մտած դատավճռով չեք ապացուցել: Հետևաբար՝ քննչականը, որը ոչ թե մեղադրանքի կողմի մարմինն է, այլ ամբողջական օբյեկտիվ … Read more

Պետք է տարբերակել՝ երբ է ոստիկանների ծառայությունը եկեղեցու տարածքում օրինական

Եթե ոստիկանները մի քանի օր շարունակ ծառայություն են իրականացնում Մասիս քաղաքի եկեղեցու տարածքում կամ ներսում, ապա պետք է տարբերակել՝ ե՞րբ է դա օրինական։ Ոստիկանության ներկայությունը եկեղեցում օրինական կարող է լինել միայն, եթե կա՝ կոնկրետ քրեական գործ կամ օպերատիվ միջոցառում, հասարակական անվտանգության իրական վտանգ (օր.՝ ահաբեկչական սպառնալիք), դատարանի որոշում կամ քննիչի օրինական հանձնարարություն, եկեղեցու օրինական ներկայացուցիչների … Read more