Ահաբեկիչներին պետք էր օգտագործել բոլորին վերադարձնելու համար. Արման Թաթոյան (տեսանյութ)

Ուրախ եմ ադրբեջանական գերությունից մեր հայրենակիցների վերադարձի համար, բայց ահաբեկիչներին չի կարելի համեմատել անմեղ մարդկանց հետ: Այս մասին Facebook-ի իր էջում հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Այդ հանցագործների վերաբերյալ դատավարություններով պետք է բացահայտվեին Թուրքիայի ու Ադրբեջանի հետախուզական ներգրավվածությունը միջազգային ահաբեկիչների և վարձկանների տեղափոխման ու թրաֆիքինգի գործում: Ահաբեկիչներին … Read more

Չկա որևէ նորմ, որով երեխայի քաղաքացիության հիմքով հնարավոր է ծնողին հեռացնել աշխատանքից․ Հովհաննիսյանը՝ Պապիկյանի հայտարարության մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ, իրավապաշտպան, փաստաբան, «Արդարության նոր մշակույթ» ՀԿ համահիմնադիր Զառա Հովհաննիսյանը  – Տիկի՛ն Հովհաննիսյան, պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ինքն աշխատանքից ազատել է ՊՆ համակարգում աշխատող բոլոր այն ծնողներին, որոնք այլ երկրի քաղաքացի զավակներ ունեն: Դուք ինչպե՞ս եք գնահատում նախարարի … Read more

Washington Post-ի լրագրողի տունը խուզարկվել է • Tribune.am

Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալը խուզարկություն է անցկացրել Washington Post-ի լրագրողի տանը: Խուզարկությունը կապված է ազգային նշանակության գաղտնի տեղեկատվության հնարավոր արտահոսքի հետաքննության հետ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Խուզարկության թիրախում, ենթադրաբար, Հաննա Նաթանսոնն էր, ով անցյալ տարի լուսաբանել էր ԱՄՆ վարչակազմի ջանքերը՝ կրճատելու դաշնային աշխատուժը։ Հաղորդվում է, որ աշխատանքից ազատված պետական ​​աշխատակիցներից … Read more

Սպանված 3-ամյա Տիգրանի գործով հայրը կմնա կալանքի տակ • Tribune.am

Ծափաթաղում 3-ամյա Տիգրանի սպանության գործով երեխայի հայրը՝ Արմեն Օվանեսովը, շարունակում է մնալ կալանավորված։ Քրեական վարույթը, ինչպես «Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտավազդ Կարապետյանի վարույթում։ Հայտնում է «Փաստինֆո»-ն։ Դատարանը, նախնական դատալսումների ընթացքում, քննության առնելով Օվանեսովի խափանման միջոցի հարցը որոշել է անփոփոխ թողնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը՝ երկարացնելով … Read more

Տեսագրությունում երևացող անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Նրանց ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության կենտրոնական կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով … Read more

Այն, ինչ ասվում է, սուտ է ու զրպարտություն․ Հայր Ասողիկը դուրս է եկել ՔԿ-ից

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը անվտանգ, անխաթար ու անվնաս Մայր Աթոռում է. Քննչական կոմիտեից դուրս գալուց լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը։ Հայր Ասողիկի հարցաքննությունը տևել է վեց ժամ։ Նրա հարցաքննությունը կապ ունի Սուրբ Գեղարդի շուրջ մամուլում հայտնված տեղեկությունների հետ: Հիշեցնենք՝ իշխանամերձ լրատվականները գրել էին, թե, … Read more

Օրենդրական առաջարկով կպարզեցվեն դատավարական ընթացակարգերը, կնվազեցվի վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը

Նախաձեռնությամբ առաջարկվում է օրենսգրքերում առկա իրավակարգավորումները համապատասխանեցնել իրավակիրառ պրակտիկայում ձեւավորված մոտեցումներին՝ հիմք ընդունելով դրանց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի եւ Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 14-ին գումարված նիստի ժամանակ ներկայացնելով «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական … Read more

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են Ամանորի գիշերը կրակոցներ արձակած անձանց

Հունվարի 9-ին համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում էր, որ մի երիտասարդ տան պատուհանից կրակոց է արձակում: ՆԳՆ ոստիկանության Գվարդիայի ծառայողները և Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ Ամանորի գիշերը իրենց տան պատուհանից կրակոց է արձակել Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի բնակիչ 26-ամյա երիտասարդը:Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ հայտնել է, որ … Read more

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավոր Նշան Խաչատրյանի երդման արարողությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նշան Խաչատրյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորին և մաղթել հաջողություններ:

ՀՀ-ում վարձկանության համար ցմահ ազատազրկված Սիրիայի 2 քաղաքացու արտահանձնել են

2026 թվականի հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումն իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով․ հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների … Read more