Կեսգիշերին ոստիկանները հայտնաբերել են մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդուն

ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է․ «Համայնքային ոստիկանները հայտնաբերել են մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդուն: Հունվարի 7-ին՝ կեսգիշերն անց, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը մարմնական վնասվածքներով քաղաքացու է հիվանդանոց տեղափոխել: Հաջորդ ահազանգը «Արմենիա» բժշկական կենտրոնից էր. կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել Երևանի բնակիչ 49-ամյա մի տղամարդ: Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները … Read more

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է

8 Հունվար, 2026 14:58 Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է։ Տեղեկությունը ArmLur.am-ին հաստատեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Քրեական գործով կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանը։ Վալոդյա Գրիգորյանի հարազատները մեզ հետ զրույցում … Read more

Ընդդիմությունից պնդում են՝ Մայր Աթոռի դեմ պայքարելու հարցով Փաշինյանը կարող է կանգնել դատարանի առջև, իշխանությունից հակադարձում են

Միայն հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին խառնվելու, Մայր Աթոռի դեմ պայքարելու հարցով վարչապետ Փաշինյանը դատարանի առջև է կանգնելու մի քանի հոդվածներով: Վստահ է ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Մասնագիտությամբ իրավաբան Մինասյանը վերլուծել է վարչապետի խախտումներն ու եզրակացրել. «Քրեական պատասխանատվություն է նախատեսված ընդհուպ որպես առանձնապես ծանր հանցագործություն մինչև 10-15 տարի ժամկետով»: Վարչապետը երկրի մայր օրենքն է խախտել … Read more

Արդարադատության նախարարությունը հերքում է «OdaTV»-ի հրապարակումը նոր Սահմանադրության վերաբերյալ

Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ «OdaTV»-ում հրապարակված տեղեկությունները՝ իբրև «պատմական որոշում» է կայացվելու և հայ ժողովուրդը դուրս է գալիս Սահմանադրությունից, ամբողջությամբ կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը:  «OdaTV»-ի լրատվական կայքում հրապարակվել է հոդված, իբրև «պատմական որոշում» է կայացվելու և «հայ ժողովուրդ»-ը դուրս է գալիս Սահմանադրությունից: Առանձին անդրադարձ չկատարելով հրապարակման յուրաքանչյուր կետին՝ հայտնում ենք, որ Նոր … Read more

Արմավիրի մարզի պարեկները հետախուզվողի են հայտնաբերել

Արմավիրի մարզի պարեկները Էջմիածին քաղաքի Խորենացու փողոցում հայտնաբերել, ձերբակալել և իր վարած «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին են տարել 33-ամյա մի երիտասարդի: Նա 2025 թվականի դեկտեմբերի 29-ից Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառության … Read more

Ա.Մ.-ի նկատմամբ սպանության փորձի գործը ուղարկվել է դատախազի հաստատմանը. ՔԿ • Tribune.am

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:  Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2025 թվականի մայիսի 9-ին մի խումբ անձինք մեկնել են Ա.Մ.-ի բնակության հասցե, նրա հասցեին հնչեցրել հայհոյանքներ, իսկ վերջինս … Read more

Միքայել Սրբազանի գործով պաշտպանները կդիմեն միջազգային դատարան

7 Հունվար, 2026 10:59 Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով պատրաստվում են ներպետական ատյանները սպառելուց հետո դիմել նաև միջազգային ատյաններ։ «Փաստինֆո»-ին ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։ «Միքայել սրբազանի գործով մենք արդեն հիմա անցել ենք կալանքի հատվածին, և արդեն Եվրոպական դատարան դիմելու փաթեթ ենք նախապատրաստում։ Մինչև փետրվարի 4-5-ը կդիմենք»,- տեղեկացրեց նա։

Մենք չենք հանդուրժի այս անօրինականությունը և կպաշտպանենք Հայ եկեղեցու ազատությունը. Ամստերդամ

Գործարար Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հայտարարել է, որ իրենք չեն հանդուրժի Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) նկատմամբ Հայաստանի իշխանությունների անօրինականությունը՝ խոստանալով պաշտպանել նրա ազատությունը միջազգային հարթակներում։ Ամստերդամի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության միջամտությունը ՀԱԵ գործերին ուղղակի հարձակում է ժողովրդավարության և Սահմանադրության վրա։ «Սա ինձ հիշեցնում է միայն մեկ պատմական նախադեպ՝ բոլշևիկյան բռնաճնշումները և նրա կողմից … Read more

Համայնքային ոստիկանության բաժնի պետի կողմից բռնություն գործադրելով լիազորությունների չարաշահման գործը ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնի պետի կողմից բռնություն գործադրելով ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում … Read more