Արտաշատում պարեկները զինծառայողներից մեկի մոտ հայտնաբերել են դանակ, մյուսի մոտ՝ կաթոցիչ

Մարտի 8-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները Արտաշատ քաղաքի Մռավյան փողոցում կանգնեցրել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդ, Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Սամվել Կ․-ն իր մոտից ներկայացրել է մեկ հատ ծալովի դանակ, իսկ ուղևոր, Արարատի մարզի … Read more

Դատարանը կալանք է կիրառել Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ • Tribune.am

Նախաքննական մարմինը փետրվարի 24-ին միջնորդել է դատարանին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին Հակակոռուպցիոն դատարանից։ «Նույն օրը դատարանը, մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պայմաններում քննարկելով վերը նշված միջնորդությունը, փախուստը կանխելու հիմքը բարձր գնահատելով բավարարվել է այն և կիրառել կալանքը: Ալեքսանդր Սարգսյանին … Read more

2025-ին քննվել է անչափահասների կատարած հանցագործությունների վերաբերյալ 464 քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի ընթացքում քննվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 464 քրեական վարույթ (2024-ին՝ 444), որից 158-ը փոխանցվել է 2024 թվականից: Հաշվետու ժամանակահատվածում 464 քրեական վարույթից 80-ը՝ 92 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 60 քրեական վարույթ՝ 78 անձի վերաբերյալ), 1-ն ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան, 177-ը կարճվել … Read more

Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է, կասկածյալը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է 2026 թվականի մարտի 8-ին Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած սպանության դեպքը: Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ տուժողը 2026 թվականի մարտի 8-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի շենքերի հատվածում վիճաբանել է ընկերոջ՝ Ա.Ս.-ի հետ, որի ընթացքում վերջինս իր մոտ գտնվող դանակով երկու անգամ հարվածել է … Read more

Ծննդկանի կողմից նորածնի սպանություն, առողջությանը ծանր վնաս. ընտանեկան բռնության 2025-ի վիճակագրությունը

ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի ընթացքում ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ քննվել է 2398 քրեական վարույթ (2024-ին՝ 2207), որից 630-ը փոխանցվել է 2024 թվականից: Հաշվետու ժամանակահատվածում 380 քրեական վարույթ՝ 388 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 405 քրեական վարույթ՝ 416 անձի վերաբերյալ), ևս 7 բժշկական հարկադրանքի վարույթ եզրափակիչ ակտով ուղարկվել է դատարան (2024-ին՝ 4), … Read more

2025 թվականի ընթացքում ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ քննվել է 2.398 քրեական վարույթ․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի ընթացքում ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ քննվել է 2.398 քրեական վարույթ (2024-ին՝ 2.207), որից 630-ը փոխանցվել է 2024 թվականից․ հայտնում է Քննչական կոմիտեն։ «Հաշվետու ժամանակահատվածում 380 քրեական վարույթ՝ 388 անձի  վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 405 քրեական վարույթ՝ 416 անձի վերաբերյալ), ևս 7 բժշկական հարկադրանքի վարույթ եզրափակիչ ակտով ուղարկվել … Read more

Ընտանեկան բռնության վերաբերյալ հանցագործություններ. 2025 թվական

ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի ընթացքում ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ քննվել է 2.398 քրեական վարույթ (2024-ին՝ 2.207), որից 630-ը փոխանցվել է 2024 թվականից: Հաշվետու ժամանակահատվածում 380 քրեական վարույթ՝ 388 անձի  վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 405 քրեական վարույթ՝ 416 անձի վերաբերյալ), ևս 7 բժշկական հարկադրանքի վարույթ եզրափակիչ ակտով ուղարկվել է դատարան (2024-ին՝ 4), … Read more

Մարիխուանա, կաթուցիչ և հետախուզվող վարորդ․ գիշերային դեպք Արտաշատի խճուղում

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները մարտի 6-ին՝ կեսգիշերն անց, Արտաշատի խճուղում ծառայություն իրականացնելիս հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Վեդի քաղաքի 39-ամյա բնակչին և համաքաղաքացի 42-ամյա ուղևորին։ Ավտոմեքենայում դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ կար։ 39-ամյա վարորդը հայտնել է, որ … Read more

Խոշորամասշտաբ հանցավոր խումբ է բացահայտվել. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել. Լուսանկար

ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները հանցավոր գործունեությամբ զբաղվող հերթական «Զանգերի կենտրոնն» են բացահայտել: Մանրամասները՝ շուտով։ Related Post navigation

ՀՊՄՀ նախկին ռեկտորը և պրոռեկտորի կաշառքի գործի նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերը դատարանում են. Լուսանկար

Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի և պրոռեկտորի պաշտոնը զբաղեցրած անձինք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար. 10 անձի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան։ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց ծառայողական լիազորությունները, խմբի կազմում նախնական … Read more