Հերթական հանցավոր խմբավորումը վնասազերծվել է. բացահայտվել է առցանց խարդախությունների շղթա
ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վնասազերծվել է հերթական հանցավոր խմբավորումը։ Նախնական տվյալներով՝ խմբավորումը տելեգրամյան և այլ առցանց հարթակների միջոցով իրականացրել է խարդախություններ։ Դեպքի առնչությամբ իրականացվում են համապատասխան քննչական գործողություններ։ Մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ։