Ինձ մի գրչով ազատել են պաշտոնից, դատարանը ֆիքսել է, որ դա օրինաչափ չէ, տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար․ Դավիթ Ղազինյան

Իրենց քաղաքական ամբիցիաները բավարարելու համար մի գրչով ազատել են ինձ, դատարանը ֆիքսել է, որ այդ հրամանն օրինաչափ չէ, և տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀԷՑ-ի նախկին տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը։ «Այսինքն՝ դատարանը ֆիքսում է, որ Դավիթ Ղազինյանը և տասնյակ այլ մարդիկ այս պահի դրությամբ ազատվել … Read more

ՄԻՊ ներկայացուցիչներն այցել են Դավիթ Մինասյանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ` տեսակցելու Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Դավիթ Մինասյանի հետ, ինչպես նաև ուսումնասիրել նրա վերաբերյալ կազմված փաստաթղթերը։ Բարձրացված հարցերի մի մասը տեղում քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմի հետ՝ … Read more

Լավ հիշեք այս անունները. փաստաբանը հրապարակեց Եկեղեցու դեմ գործած քննիչների ու դատավորների ցուցակը

«Պետության և Հայ Առաքելական եկեղեցու հարաբերությունների ներկա վիճակի մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը քննարկելու նպատակով կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ փաստաբան Հովհաննես Խուդոյանը հրապարակեց այն քննիչների, դատախազների և դատավորների անունները, որոնք, իր բնութագրմամբ, ներգրավված են եղել Հայ Առաքելական եկեղեցու դեմ ծավալված գործընթացներում։ Փաստաբանը նշեց, որ թվարկված անձինք «ի հակադրություն սահմանադրությամբ իրենց վստահված պետաիշխանական լիազորությունների, թաթախվել են … Read more

Ես ի՞նչ կապ ունեմ 18-ամյա Դավիթի կալանքի հետ․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

Կառավարության նիստից հետո Փաշիյնյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․ ՌԴ այցս գնահատում եմ շատ հաջողված։ ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ։ Ռուսական կողմի հետ պայմանագրի միակողմանի խզման լծակը ՀՀ-ն ունի, բայց մենք չենք ուզում գնալ այդ ճանապարհով։ Հույս ունենք, որ րոպե առաջ, օր առաջ խաղաղություն կհաստատվի։ Մենք շահագրգռված ենք, … Read more

Ինչպիսի եղանակ է սպասվում ապրիլի 2-7-ը

Երևանում ապրիլի 2-ին կեսօրից հետո, 3-ի գիշերը, 4-ին, 7-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև։ Ապրիլի 3-ի ցերեկը, 5-6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում ապրիլի 2-ին կեսօրից հետո, 5-ին, 6-ի և 7-ի ցերեկն առանձին շրջաններում, 3-ի գիշերը, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ … Read more

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ ապրիլի 3-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10։30-16:00, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11։30-16:00, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, … Read more

Արենիին կվերադարձվի 2011-ին վաճառված հողամասը

Գլխավոր դատախազությունը 2025-ի հոկտեմբերի 18-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի և ֆիզիկական անձի՝ 2011-ի հոկտեմբերի 7-ին անցկացված աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով․ տեղեկացնում են Դատախազությունից։ «Հակակոռուպցիոն դատարանը 2026-ի մարտի 26-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով՝ անվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 … Read more

Վայոց ձորի մարզի Արենի համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամաս. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 18-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի և ֆիզիկական անձի՝ 2011 թվականի հոկտեմբերի 7-ին անցկացված աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով, հայտնում են գլխավոր դատախազությունից։ «Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի մարտի 26-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով՝ անվավեր է ճանաչվել 0.12 հա … Read more

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դատապարտում է Դավիթ Մինասյանի կալանավորումը

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը խստորեն դատապարտում է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումը՝ այն գնահատելով որպես իրավական կամայականության և իշխանության չարաշահման հերթական դրսևորում․ ասված է միության տարածած հայտարարության մեջ։ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նաև պահանջել է անհապաղ ազատ արձակել Դավիթ Մինասյանին, իսկ մինչ այդ՝ ապահովել նրա առողջական վիճակին համարժեք բժշկական միջամտություն և նախաձեռնել անկախ ու լիարժեք … Read more

ՔՊ-ն ու նրանց կուսակցապետը փորձում են վախի մթնոլորտ սերմանել․ Թաթոյան • Tribune.am

Այսօր ամբողջ օրն ակնհայտ էր, որ ՔՊ-ականները գիտեին դպրոցական Դավիթ Մինասյանին կալանավորելու քաղաքական հրահանգի մասին ու մատները խաչ արած սպասում էին, թե երբ են անցնելու իրենց սիրած գործին՝ ստատուս գրելուն, ծաղրելուն, մարդուն վիրավորելուն: Գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։ «Այդպես էլ եղավ` ամոթ չունեցող մի ինքնահռչակ կոկորդիլոսագետ, որ զբաղեցնում է բարձրաստիճան պաշտոն … Read more