18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքի հարցով Վերաքննիչ բողոք է ներկայացվել

18-ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանական թիմը Վերաքննիչ բողոք է ներկայացրել, բողոքն արդեն մուտք է եղել դատարան։ ABC Media-ին հատնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Փաստաբանը նաև նշել է, որ տղայի վիճակը կայունացել է։ Հիշեցնենք, որ նա կորցրել էր գիտակցությունը «Արմավիր» ՔԿՀ հասնելուն պես։

Բողոքը բավարարվեց, բայց ուշ․ Երևանում չեչեն աղջկա հուղարկավորությունն արդեն տեղի էր ունեցել

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով։ Գրել է փաստաբան Նարեկ Ալոյան։ «Այշատ Բեյմուրադովայի սպանության գործով, հղում կատարելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, քննիչին միջնորդել էի նրա ընկերոջը ճանաչել տուժող (մահացած տուժողի փոխարեն տուժող) և մահացածի դին հուղարկավորության կազմակերպման համար տրամադրել նրան։ Քննիչը մերժել էր իմ միջնորդությունը։ Քննիչի մերժումը բողոքարկել էի դատախազին։ Դատախազը մերժել … Read more

2 ամսով կալանավորված Դավիթ Մինասյանի փաստաբանները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան․ փաստաբան

2 ամսով կալանավորված Դավիթ Մինասյանի փաստաբանները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան, այս մասին Սպուտնիկ Արմենիային հայտնել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ Դավիթ Մինասյանի ծնողները միայն կարողացել են բժշկական փաստաթղթերը փոխանցել ՔԿ–ի աշխատակիցներին և բացատրել, թե ինչ սննդակարգով նա պետք է սննվի ինքնազգացողության վատացման դեպքում։ Դավթին կարողացել է տեսնել միայն փաստաբան Արմեն … Read more

Ես ավարտելո՞ւ եմ դպրոցը․ առողջական լուրջ խնդիրներով աշակերտին կալանավորեցին

Դատավորը հաշվի չառավ, որ Դավիթ Մինասյանը դպրոցական է, հաշվի չառավ, որ առողջական լուրջ խնդիրներ ունի և հաշվի չառավ, որ պատանին եկեղեցի էր գնացել՝ Ծաղկազարդի կիրակիին պատարագի մասնակցելու, ոչ ավելին։   Դատավոր Մարտիրոս Մնացականյանի գլխավորությամբ Դավիթին երկու ամսով կալանավորեցին․ նա Արմավիր ՔԿՀ տեղափոխվեց, բայց ներս չմտած՝ ուշագնաց եղավ։ Տղային հիվանդանոց տեղափոխեցին, ապա ժամեր անց՝ հետ՝ ՔԿՀ տարան։  … Read more

Կարգադրիչը գլխի շրջանում վնասվածք ունի, 31 անձ է ձերբակալվել․ մանրամասներ՝ Չարենցավանի դատական նիստի ծեծկռտուքից

Ինչպես հայտնել էինք, ապրիլի 1-ին Կոտայքի մարզի Չարենցավանի դատարանում դատական նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ամբաստանյալի և տուժող կողմի հարազատների միջև, կոտրվել է դատարանի գույքը, տուժել են նաև դատական կարգադրիչներ, որոնցից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել։ Ի պատասխան մեր հարցման, ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Ծովինար Խաչատրյանն ասաց՝ կարգադրիչը գլխի … Read more

ՀԷՑ-ի գործը նոր փուլո՞ւմ․ մանրամասներ՝ ասուլիսում • Tribune.am

Ապրիլի 2-ին, ժամը 14:00-ին, «Դվին» համալիրի «Հարթակ» սրահում (Պարոնյան փողոց 40) կկայանա մամուլի ասուլիս։ Ասուլիսին հանդես կգան «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը, ինչպես նաև «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը։ Ասուլիսի թեման է՝ ՀԷՑ-ի շուրջ ընթացող իրավական գործընթացները։

Աղմուկ հանած ֆիլմի ժամկետները խախտվե՞լ են, թե՞ ոչ․ Հանրայինի տնօրենն ու ֆիլմի հեղինակը հակադիր պնդումներ են անում

Որևէ ֆիլմ չի արգելվել, ու խոսքը գրաքննության մասին չէ, այլ պայմանագրային պարտավորությունները չկատարելու․ անդրադառնալով աղմուկ հանած «Անկախության մեր ճանապարհ» ֆիլմը ցուցադրել-չցուցադրելուն՝ Facebook-ի իր էջում գրել է Հանրային ՀԸ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։ «Պատվիրվել է ֆիլմ, սահմանվել են հստակ ժամկետներ և նույնիսկ ֆիքսվել է եթերի օր։ Սակայն հեղինակը չի հանձնել ֆիլմը պայմանագրով նախատեսված ժամկետում։ Չնայած դրան՝ որոշ … Read more

Ծեծկռտուք՝ Չարենցավանի դատարանում. վնասվածքներ են ստացել նաև կարգադրիչները, 31 անձ ձերբակալվել է

Այսօր՝ ապրիլի 1-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Չարենցավանի դատարանում. գրում է shamshyan.com-ը։ «Դատական նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ամբաստանյալի և տուժողի հարազատների միջև, որը վերածվել է իսկական մարտի, որի ժամանակ կոտրվել է դատարանի գույքը, տուժել են նաև դատական կարգադրիչներ, որոնցից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել»,- գրել է կայքը։ Ներքին գործքերի նախարարությունից … Read more

Հայկազ Բաղմանյանից հօգուտ պետության կբռնագանձվի 11 անշարժ և շարժական գույք, շուրջ 3 միլիարդ 56 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:  Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Պապիկի Բաղմանյանից … Read more

Դատախազությունը պահանջում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանից հօգուտ պետության բռնագանձել 11 անշարժ և շարժական գույք, շուրջ 3 միլիարդ 56 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Պապիկի … Read more